Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն առաջարկում է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել՝ դարձնելով 12-ից 10-ը: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, խորհրդարանում ասաց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը «Ելք»-ի առաջարկած նախագծում «ոչ կոռեկտ» կետ է գտել, որի վերաբերյալ բարձրաձայնեց. նրա կարծիքով՝ «կլանել» բառը տեղին չի օգտագործվել: Մարուքյանը ներկայացրեց իր պարզաբանումները՝ ընդգծելով, որ ինքը լեզվաբան չէ, այլ իրավաբան:
Մանրամասները՝ տեսանյութում: