Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Սերժ Սարգսյանի մինիմում ծրագիրը հասնում է մինչև 2022թ., դրա մեջ Կարեն Կարապետյանը չի երևում

Սերժ Սարգսյանի նորընտիր Ազգային ժողովին ուղղված ողջույնի խոսքը ավելի շուտ կուսակցության ու նրա առաջնորդի նախընտրական գործունեության ծրագրի ներկայացում էր՝ թե՛ բուն իմաստով և թե՛ շարադրանքով: Ելույթն առանց որևէ բովանդակային փոփոխության նույն հնչեղությունն ու այժմեականությունը կունենար, եթե այն հանրությանը ներկայացվեր 2017թ. ապրիլի 2-ից առաջ կամ 2018թ. ապրիլից առաջ: Նախագահը, թերևս որոշակի հաշվարկների արդյունքում գերադասել է իր «նախընտրական ծրագրային» ելույթը հանրությանը ներկայացնել հիմա: Եվ չնայած այն հանգամանքին, որ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի «գտած» վարչապետը հանրությանն է ներկայացրել նախագահի հավանությանն արժանացած իր տեսլականը տնտեսության զարգացման ու երկրի առջև ծառացած հարցերի լուծումների առումով, այդուհանդերձ, ամիսներ անց Սերժ Սարգսյանը ամենայն մանրամասնությամբ, հագեցած հաշվարկներով «վերախմբագրում» է Հայաստանի տնտեսության զարգացման կարապետյանական մոտեցումները: Նախագահի ներկայացրած տնտեսության զարգացման դրույթները գտնվելով Կարեն Կարապետյանի մոտեցումների հետ նույն հարթությունում, որպես հիմնական ներկայացնելով նույն խնդիրները, այդուհանդերձ, ամբողջության մեջ կարծես նախագահը ցանկանում է ցույց տալ, որ տնտեսության զարգացման առումով կարևորագույն բազմաթիվ հարցերում ինքը լուծումները տեսնում է գլոբալ մոտեցումների մեջ: Վարչապետը երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին կառավարության ծրագրի կատարողականներում ներկայացնում էր կետեր, որոնց իրականացման համար սահմանել էր եռամսյա, վեցամսյա և ավելի երկար ժամկետներ, մինչդեռ նախագահի դյույթները գլոբալ են, հեռանկարային, առավելապես հնգամյա ժամկետներում լուծելի, բազմաթիվ դեպքերում` առնվազն 20-25 տարվա ընդգրկունության և ամրագրված տնտեսագիտական հաշվարկներով:

Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագրում խնդիր էր դրվում սեղմ ժամկետում իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, եղած բյուջետային հնարավորությունների սահմանում առաջիկա վեց ամսում իրականացնել չափելի կարճաժամկետ միջոցառումներ, ինչպես նաև առաջարկել երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների ծրագրեր՝ Հայաստանի տնտեսության զարգացման պայմանների նախանշմամբ։ Եվ կարապետյանական ախտորոշումից հետո (եթե իհարկե հասցրել են ամբողջապես ախտորոշել) Սերժ Սարգսյանը ներկայացնում է թերևս իր, կամ իր թիմի (որ բոլորովին էլ Կարապետյանի թիմը չէ) ախտորոշման արդյունքները և տնտեսության զարգացման ուղիները: «Մեր նպատակն է կայուն երկարաժամկետ տնտեսական աճ ապահովող համադրված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն, տարեկան մոտ 5% ՀՆԱ-ի աճ և ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ-ի ցուցանիշ՝ ապահովելով 5.5 անգամ աճ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը 2015 թվականի՝ մոտ 3500 ԱՄՆ դոլարից 2040 թ. հասցնել 15000 ԱՄՆ դոլարի՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ-ի աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները: Այդ ճանապարհին պետք է խրախուսվեն մրցունակ, արտահանման մեծ պոտենցիալ ունեցող և հիմնականում տեղական ռեսուրսների վրա հիմնված ոլորտները:

Անհրաժեշտ է հստակ նպատակային աշխատանք տանել պետություն-մասնավոր գործակցության մատչելիության բարձրացման և կիրառման հնարավորությունների ընդլայնման համար, ելնելով միջազգային և հայաստանյան փորձից, շարունակաբար բարելավել բիզնես միջավայրն ու վերացնել գործարար խոչընդոտները: Զարկ տալ այնպիսի ոլորտների և ծրագրերի զարգացմանը, որտեղ հիմնական մրցակիցները օտարերկրյա շուկաներում են, ստեղծված արտադրանքն ու մատուցված ծառայությունները գերազանցապես ուղղված են արտահանմանը:

Արտահանման խթանման և մրցունակության բարձրացման հետևանքով՝ առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների և ծառայությունների արտահանումը հասցնել ՀՆԱ-ի 40-45%-ին, այնուհետև նույն միտումը պահպանելով՝ այն 2040թ. պետք է հասնի մինչև ՀՆԱ-ի 50-55%-ին:

Գործարար միջավայրի բարելավման և զբաղվածության խթանման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի հարկային համակարգի և վարչարարության շարունակական բարելավումը: Ժամանակին, երբ հարկային վարչարարությունը դեռևս իր ձևավորման փուլում էր, որոշում էր կայացվել ներմուծվող ապրանքների ավելացված արժեքով հարկումը տեղափոխել հանրապետության մաքսային սահման: Այն, թեև կոշտ, բայց պրագմատիկ լուծում էր, որը հնարավորություն տվեց ինչ-որ տեղ ի հաշիվ տնտեսական ակտիվության, համեմատաբար քիչ ռեսուրսներով ապահովել հարկահավաքության ծրագրավորված ցուցանիշները:

Տարածքային համաչափ զարգացումը պահպանելով որպես երկարաժամկետ նպատակ՝ անհրաժեշտ է… Առանձնակի մոտեցում պետք է ցուցաբերել սահմանապահ համայնքների զարգացմանն ու ամրապնդմանը, ինչը շարունակում է կարևոր խնդիր մնալ:

ՀՀ-ում անընդունելի է ունենալ աղքատության բարձր մակարդակ: Միաժամանակ, էական նշանակություն ունի եկամուտների բաշխման արդարության և համաչափության ցուցանիշների բարելավումը, որպեսզի հասարակության բոլոր խավերի համար տեսանելի և շոշափելի լինեն տնտեսական աճի արդյունքները: Անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի, եթե այդ աճի արդյունքների վերաբաշխման համակարգն արդար և թափանցիկ չէ:

Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշը աղքատների տոկոսն է ընդհանուր բնակչության թվում, և այդ ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18%, իսկ 2040 թվականին՝ 7-8%: Նվազագույն աշխատավարձի և աղքատության վերին շեմի հարաբերակցությունը շարունակաբար պետք է աճի՝ հասնելով 190% -ի մինչև 2022 թվականը և 300%-ի՝ մինչև 2040 թվականը:

Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը: Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի:

Մեր նպատակն է ունենալ ինտելեկտուալ Հայաստան: Կրթված սերունդն է մեր երկրի հաջողության գրավականն ու բարեկեցության հիմքը: Հետևաբար պետք է ապահովենք առաջնակարգ կրթության հասանելիություն՝ միաժամանակ շարունակաբար բարձրացնելով կրթության որակը: Խիստ կարևոր է նաև ապահովել գիտության ու կրթության կապը տնտեսության հետ: Գիտությունն ու կրթությունն առաջին հերթին պետք է տան այն խնդիրների լուծումները, որոնց առջև կանգնած են տնտեսությունն ու տնտեսվարողները:

Ոչ մի առանցքային ոլորտ նախագահի կողմից աչքաթող չի արվել: Վերջինիս բարձրացրած մի շարք հարցերի առումով կարծես թե վարչապետն ու կառավարության թիմն էլ են աշխատում: Եվ ընդհանրապես, բոլոր նշած ուղղություններով կառավարությունում որոշակի աշխատանքներ իրականացվում են․ ինչպես հավաստիացնում են, արդյունքները կերևան առաջիկայում: Բնականաբար այդ ամենին հանրապետության նախագահը լավագույնս տեղյակ է, բայց ոչ մի տեղ ոչ մի ակնարկ իսկ չկա, որ իր ղեկավարությամբ գործող կառավարությունը, իր կուսակցության հետ համատեղ այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում և պետք է դրանք շարունակվեն նշված արդյունքներին հասնելու համար: Մինչդեռ նախագահը շատ թափանցիկ նշում է, որ «ժամանակին, երբ հարկային վարչարարությունը դեռևս իր ձևավորման փուլում էր, որոշում էր կայացվել ներմուծվող ապրանքների ավելացված արժեքով հարկումը տեղափոխել հանրապետության մաքսային սահման… ինչ-որ տեղ ի հաշիվ տնտեսական ակտիվության, համեմատաբար քիչ ռեսուրսներով ապահովել հարկահավաքության ծրագրավորված ցուցանիշները», դրանով իսկ հասկացնելով, որ գործող կառավարության «արձանագրած» մեկ-երկու թվային հաջողությունների հիմքերը պետք է փնտրել ավելի հեռվում:

Այսօրվա իր ելույթով հանրապետության նախագահը բացահայտ «հայտարարեց», որ 2018թ.-ից հետո շարունակելու է տիրապետել երկրի կառավարման բոլոր լծակները, չհստակեցնելով, իհարկե, թե ինչ կարգավիճակով: Սակայն դա արդեն այնքան էլ էական չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում