Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը նշել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարող է տեղյակ եղած չլինել մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպից:
Հարցին, որ եթե նույնիսկ տեղյակ չի եղել, չպե՞տք է ոստիկանապետը պատասխան տա, նա պատասխանեց. «Այս երևույթի մեջ ես ավելի շատ սադրանք եմ տեսնում: Բնականաբար, տեսարանն այնպիսին էր, թե բռնություն և այլն, բայց եթե կինը 10, 20 անգամ դիմելուց հետո որևիցե կերպ չի արձագանքում և պահանջում է այն, ինչի իրավունքը չունի՝ բնակարան, օֆիս, ինչու չէ ընտրական շտաբ մտնելու և խուզարկության տիպի մի բան կատարելու իրավունք չունի… Դա իրավապահ մարմինների գործառույթում է՝ ընդամենը նրան դուրս էին հրավիրում, նա էլ դիմադրում էր…»:
Մանրամասները՝ տեսանյութում: