Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 18-ին կայացած բրիֆինգին մեկնաբանել է ՌԴ քաղաքացի, հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանի հետ կապված իրավիճակը, որի գործով դատական նիստը կայացել է Բաքվում ապրիլի 28-ին:
«Դատական նիստին ներկա է գտնվել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը, համապատասխան բողոքարկում է ներկայացվել: Ապրիլի 29-ից Ուելդանովը գտնվում է Բաքվի №1 քննչական մեկուսարանում: Իրադարձությունների հետագա զարգացումը նախատեսում է այդ թվում դատապարտյալին Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու հնարավորությունը, որտեղ կշարունակի կրել պատիժը»,-ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստայնն Ադրբեջանում դատապարտվել է 8 տարվա ազտազրկման: Նա մեղադրվել է թմրանյութերի անօրինական պահպանման և տարածման մեջ: Մարատի հարազատները պնդում են, որ նա ձերբակալել է հայկական ծագման համար: