Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

Սերժ Սարգսյանը հիշեց վտանգավոր պլանը

Ելույթ ունենալով նոր խորհրդարանի անդրանիկ նիստում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության գործընթացում Կազանյան փաստաթուղթը շարունակում է լինել սեղանին, առնվազն այնքանով, որքանով այն ի պահ տրված չէ ԵԱՀԿ քարտուղարություն: Թե ինչ է իրենից ներկայացնում Կազանյան փաստաթուղթը, Սերժ Սարգսյանը բացահայտել է Ապրիլյան պատերազմից հետո, երկու հարցազրույցներով, որ տվել է Բլումբերգ գործակալությանն ու Դմիտրի Կիսելյովին: 2016-ի ապրիլին և նոյեմբերին տված այդ հարցազրույցներում Սերժ Սարգսյանը ասել է, որ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր Արցախի ինքնորոշման հանրաքվե, բայց անորոշ ժամկետում, միջանկյալ կարգավիճակ, տարածքների հանձնում Ադրբեջանին և խաղաղապահների տեղակայում:

Սերժ Սարգսյանը համաձայնություն էր տվել այդ փաստաթղթին և ըստ էության այդ համաձայնությունը կրկնել է նաև երեկ Ազգային ժողովում ունեցած ելույթում: Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ է հիմա առաջացել կրկնելու անհրաժեշտությունը, եթե նախորդ տարի դեկտեմբերին էլ, օրինակ, Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մտավորականների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ղարաբաղյան խնդրում ըստ էության չկա լուրջ գործընթաց, և վերջին լուրջ խոսակցությունը եղել է նախորդ տարի օգոստոսի 10-ին, ըստ ամենայնի Պուտինի հետ Մոսկվայում: Ապրիլի վերջին, արդեն ընթացիկ տարում, Մոսկվայում երկար ընդմիջումից հետո տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ ֆորմատի հանդիպում Մոսկվայում: Ընդ որում ակնհայտ էր, որ դրանից առաջ հայկական կողմը երկու անգամ մերժել է այդպիսի հանդիպման ադրբեջանական ձգտումները: Եռակողմ այդ հանդիպումը Երևանում առաջացրեց մտահոգություններ, քանի որ Կազանյան փաստաթուղթը հենց Ռուսաստանի եռակողմ նախաձեռնությամբ ստեղծված փաստաթուղթ է:

Այստեղ իհարկե ոչ թե բուն փաստաթուղթն է ավելի կարևոր, քանի որ այն ըստ էության երեք համանախագահ երկրների ներկայացրած Մադրիդյան սկզբունքների հիմքով է, այլ ինքնին գործընթացը: Ի վերջո մի քանի տարի տևած կազանյան գործընթացն էր, որ իրավիճակը հանգեցրեց Ապրիլյան պատերազմի: Եվ եթե խոսք է գնում եռակողմ ֆորմատի մասին, ապա այստեղ սպասումները ամենևին դրական չեն: Հատկապես, որ Մոսկվայի հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարեց, թե տպավորություն կա, որ հնարավոր է տարածքներ խաղաղության դիմաց բանաձևի կիրառում: Դա ասել էր Մամեդյարովը: Իհարկե նման հայտարարությունները քարոզչական պատերազմի մաս են, սակայն երբ Մամեդյարովի այդ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը Երևանում հայտարարում է Կազանյան պլանի այսպես ասած ուժի մեջ լինելու մասին, ապա այստեղ իհարկե առաջանում են հարցեր: Հատկապես, որ այդ հայտարարությունը հնչում է նաև ադրբեջանական սադրանքից և շանտաժից հետո, երբ հակատանկային իսրայելական թանկարժեք հրթիռով Ադրբեջանը հարվածել էր հայկական ՀՕՊ համակարգին: Իհարկե հայկական կողմը հայտարարեց, որ համակարգը վնասվել է ընդամենը մասնակի, այն էլ հարվածի մի քանի վրիպումներից հետո:

Միաժամանակ տարածվեց նաև հայկական պատասխան հարվածի տեսագրությունը, որին էլ փաստորեն հաջորդում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը ստատուս-քվոյից կառչած չլինելու և Կազանյան պլանի ուժի մեջ լինելու մասին: Այս ամենն էլ տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի այն հայտարարության ֆոնին, թե ԱՄՆ-ն առաջիկա ամիսներին կաշխուժացնի իր ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Արդյո՞ք շփման գծում լարվածության նոր ալիքը և Կազանյան պլանի գոյության մասին հիշեցումը այդ պլանի «հրամաատար» Ռուսաստանի պատասխանն է ամերիկյան ակտիվության մասին հայտարարությանը, որը փաստորեն կասկածի տակ է դնում Ռուսաստանի գերակայությունը կարգավորման գործընթացում: Թե՞ հայկական կողմը հուժկու հակահարված տալով ադրբեջանցիներին ռազմական առումով, փորձում է այն հավասարակշռել դիվանագիտական տեսանկյունից՝ հանդես գալով փոխզիջումային խաղաղ կարգավորման դիրքերից, Ադրբեջանին զրկելով դիվանագիտական շահարկման հնարավորությունից:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում