Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իջացրե՛ք վարտիքները, այդպես է ուզում ձեր բոսսը

Ինտրիգը հանգուցալուծվել էր նախօրեին, երբ ՀՀԿ-ն որոշեց ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել մանկաբույժ Արա Բաբլոյանին: Էդմոն Մարուքյանի «այլընտրանքային» առաջադրումն ավելի «գեղեցկացրեց» Բաբլոյանի հաղթանակը: Շատ ենք խոսել ու գրել Բաբլոյանի առաջադրման մոտիվների, ներհամակարգային հակադրությունների ու կոմպրոմիսների մասին ու, թերևս, չարժե լրացուցիչ քննության առարկա դարձնել կայացած փաստը ու նաև` խորհրդարանի նորընտիր ղեկավարի լավ ու մարդ լինելը:

Հատկապես վերջին հանգամանքն ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ և միանգամայն տեղավորվում է հայկական կենացային ժանրում: Սակայն հարկ կա հայացք նետել այն պատկառելի ձայների վրա, որոնք ստացել է Բաբլոյանն այն դեպքում, երբ ընդդիմությունից մրցակից է ունեցել: 88 պատգամավոր կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածուին` այն դեպքում, երբ 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում կառավարող կոալիցիան ունի ընդամենը 65 մանդատ, անվանապես գործում են երկու ընդդիմադիր խմբակցություններ` ընդհանուր առմամբ քառասուն պատգամավորով:

Բաբլոյանի քվեարկությունն ակամայից բացահայտում է այն, իրական, թղթով չձևակերպված մեծամասնությունն, որն ունի Սերժ Սարգսյանը խորհրդարանում(դե ակնհայտ է, որ «Ծառուկյան» դաշինքի ազատ ռեժիմով քվեարկած պատգամավորների «խիղճը» միշտ անսխալական համապատասխանում է Սերժ Սարգսյանի ճաշակին): Նման մեծամասնության պարագայում` կարելի էր խորհրդարանի նախագահ կարգել ոչ թե վաստակավոր մանկաբույժին, այլ հեռավոր մարզի լավագույն կթվորուհուն, ով գուցե ավելի հնազանդ կլիներ Սարգսյանին` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Միևնույն է` թեկնածուի ինտելեկտը, քաղաքական փորձը որևէ առնչություն չունեն և կա «մոգական» թիվը` 88 պատգամավոր:

Մարդիկ, ովքեր ֆրանսիական հայտնի «Խաղալիքը» կոմեդիայի հերոսի օրինակով, պատրաստ են անգամ իջեցնել իրենց անդրավարտիկները, եթե նման ցանկություն հայտնի բոսսը: Այս խորհրդարանը «գրպանային» է ավելի, քան` բոլոր նախորդները:

Ընդ որում, «գրպանային» է ոչ միայն Սերժ Սարգսյանի համար: Եթե վաղը Պուտինը որոշի, որ ցանկանում է ԵՏՄ-ի հիմքով վերականգնել ԽՍՀՄ-ը, այդ նախաձեռնությանը կողմ քվեարկի մեր խորհրդարանի 105 պատգամավորից 96-ը, իսկ «Ելքը» «մեծահոգաբար» կբոյկոտի նիստը, որովհետև մերժում է «մետությունը»: Մեզ մնում է աղոթել, որ Պուտինի գլխում նման ցնորք չառաջանա:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում