Համացանցում հայտնվել է նոր iPhone 8-ի լուսանկարը: Փորձագետները համարում են, որ Apple-ի նոր սմարթֆոնը հենց այդպիսի տեսք կունենա:
Լուսանկարում երևում է, որ հեռախոսը կունենա ապակե հետևի կափարիչ, ինչպես նաև ուղղահայաց կրկնակի խցիկ:
Սմարթֆոնը թողել են առանց 3.5 մմ-անոց միակցիչ բնիկի, որպիսին ունեցել են նրա նախորդները: Լուսանկարում նաև չի երևում Home կոճակը Touch ID սքաներով: Բացառված չէ, որ մշակողները մատնահետքերի սքաները կդնեն էկրանի մեջ:
Նոր iPhone-ը ենթադրաբար կներկայացվի 2017 թվականի աշնանը: