Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը կտևի այնքան, քանի դեռ երկրում չի հաստատվել խաղաղություն: Այդպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում բիզնես-լիդերների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Reuters-ը:
«Մենք չենք կարող հանել արտակարգ դրության ռեժիմը, քանի դեռ երկրում չի հաստատվել խաղաղություն և բարգավաճում»:
Նախագահի խոսքերով`Թուրքիայի հարավարևելյան և արևելյան շրջաններում, որտեղ կենտրոնացած է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, ներկա պահին շատ զենք է գտնվում:
«Այժմ երկրի հարավ-արևելքում և արևելքում շատ են քարանձավները, գետնի տակ ստեղծված են զինամթերքով լի քաղաքներ»,- ասել է նա: