Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսաստանը մեկուսացման մեջ է. Լավրովի հայտարարությունը ռազմավարական իմաստ ունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը:

– Պարոն Չետերյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ արտերկրում գտնվող ռուսական ռազմաբազաները, այդ թվում Գյումրիի 102-րդ ռազմաբազան պատրաստ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Այս հայտարարությունը որևէ սպառնալիք պարունակո՞ւմ է մեզ համար, Հայաստանը կարո՞ղ է ներքաշվել սիրիական հակամարտությանը ռուսական ռազմաբազայի պատճառով:

– Կոնկրետ այս պահին չգիտեմ, թե տեխնիկական առումով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ինչպես կարող է ներմուխ լինել Իրաքում, Սիրիայում կամ ուրիշ ռազմադաշտերում տեղի ունեցող պայքարին: Կարծում եմ, որ Լավրովի հայտարարությունը ավելի ռազմավարական բնույթ ունի: Ռուսաստանը փորձում է նոր իմաստ տալ նախկին խորհրդային հանրապետություններում գտնվող ռուսական ռազմաբազաներին՝ դարձնելով դրանք ռուսական ռազմական քաղաքականության կարևոր մասը: Հնարավոր է՝ այսօր ուղիղ, գործնական քայլերի չդիմի: Խոսքը հատկապես Գյումրիի ռազմաբազայի մասին է: Կարող են ավելի կարևոր դեր խաղալ Տաջիկստանի և Ղրղըզստանի ռազմաբազաները, բայց ամեն դեպքում դրան պետք է նայել՝ որպես ռազմավարական դիրքորոշման և ոչ գործնական քայլերի, որոնք կարող են տեղի ունենալ եկող օրերին:

– Այսինքն՝ ավելի շատ քաղաքական հայտարարություն է՝ ցույց տալու Ռուսաստանի ռազմական ուժը: Դա՞ նկատի ունեք:

– Գիտեք, Ռուսաստանը որոշ մեկուսացման մեջ է: Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրը ցույց տվեց, թե որքան մենակ է ռուսական ղեկավարությունը նման առիթների ժամանակ: Կարծում եմ, որ սա մի ձև է ցույց տալու, թե Ռուսաստանը մենակ չէ, այլ ունի ռազմաբազաներ, դաշնակիցներ և այլն: Սա ավելի շատ քաղաքական և ռազմավարական իմաստ ունի, քան միտված է ուղիղ քայլերի:

– Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ վիճակում է այսօր սիրիական հակամարտության կարգավորման գործընթացը: Մայիսի սկզբին տեղի ունեցան բանակցություններ, համաձայնություն կայացավ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև՝ Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մասին: Եվ այս խորապատկերին տեղի ունեցան երկու կարևոր հանդիպումներ՝ Էրդողանի և Պուտինի, այնուհետև՝ Էրդողանի և Թրամփի միջև: Ի՞նչ հստակություն առաջացավ այս հանդիպումներից հետո:

– Եկող կարևոր զարգացումը, որ պիտի տեղի ունենա Սիրիայում, Ռակկայի հարցն է: Այնտեղ կան տարբեր ուժեր, որոնք իրենց դիրքերն են որոշում, որպեսզի տեսնեն, թե այդ տարածքները ԴԱԻՇ-ի պարտությունից հետո ո՞ր կողմի իշխանության տակ են լինելու: Ուրեմն կա Ռաքքան, Դեյր Զորի շրջանը և անապատային տարածքը Սիրիայի հարավ-արևելյան շրջաններում: Ներկայիս դիվանագիտական այս բոլոր զրույցները, լինի Աստանայում կամ Ժնևում, փորձում են մեկուսացնել մյուս պայքարները, որպեսզի կենտրոնացնեն իրենց ուժերը հիմնական ռազմադաշտի վրա:

– Բայց Դուք կարծում եք, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը փորձում են դո՞ւրս թողնել Միացյալ Նահանգներին կարգավորման գործընթացից:

– Այսօր ոչ մեկը մյուսին դուրս չի թողնում: Պետք չէ հավատալ, թե կա շատ կայուն դաշնակցություն Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի միջև: Յուրաքանչյուր կողմ իր խաղն է խաղում: Սա մի քիչ շատ բարդ տանգոյի մի պար է: Ամեն մի պետություն և ուժ փորձում է իր դաշնակիցներն ունենալ և իր ազդեցությունը ընդլայնել Սիրիայում: Մոսուլի անկումից հետո եկող հանգրվանը լինելու է Ռաքքայի հարցի որոշումը, և ներկայիս տարբեր դաշնակցությունները, որ տեղի են ունենում սիրիական դաշտում, պայմանավորված են այս պարագայով:

– Էրդողանը ի՞նչ խնդիրներ էր փորձում լուծել Վաշինգտոնում՝ Թրամփի հետ հանդիպմանը, որը տևել է ընդամենը 20 րոպե:

– Էրդողանի հիմնական խնդիրն, անշուշտ, քրդական հարցն է: Թուրքիան հույս ուներ, որ Թրամփի գալով փոխվելու է ամերիկյան ռազմական քաղաքականությունը Սիրիայում, բայց արդեն իսկ իր վաշինգտոնյան այցելությունից առաջ ամերիկացիները հայտարարեցին, որ իրենք ծանր զենքեր են մատակարարելու քրդական ուժերին, ի միջի այլոց՝ հակատանկային հրթիռներ, որը շատ է մտահոգում թրքական կողմին: Ուրեմն հստակ է, որ Էրդողանը հաջողության հույս չուներ Թրամփի հետ հանդիպումից, որը տևեց 20 րոպե, որովհետև ամերիկացիները նախապես հայտարարել էին իրենց դիրքորոշումը:

– Թուրքիայում տեղի ունեցած վերջին հայտնի իրադարձությունները և մասնավորապես կառավարման համակարգի փոփոխությունն ու բռնատիրական վարչակարգի ամրապնդումը, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա:

– Դժվար է այսօր կողմնորոշվել Հայաստանի հետ հարաբերությունների նյութի շուրջ, բայց ես կասեի, որ կայուն բռնատիրական պետության հաստատումը Թուրքիայում դեռևս գործընթացի մեջ է: Էրդողանը կարող է իր բռնատիրական վարչակազմը պարտադրել Թուրքիայում, բայց կա նաև ուրիշ հնարավորություն, որ Էրդողանը չկարողանա դա անել և ի վերջո ձախողվի, կամ Թուրքիան ապրի սոցիալական և ուրիշ պայթյուններ: Ուրեմն դեռ վաղ է գնահատել Էրդողանի ծրագրերի հաջողության մասին: Հարկավոր է փոքր-ինչ համբերել և տեսնել՝ ինչպես կզարգանան իրողությունները:

– Այսինքն՝ ներքին անկայունությունը թույլ չի տա Թուրքիայի ղեկավարությանը զբաղվել ակտիվ արտաքին քաղաքականությամբ:

– Ընդհանրապես Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հստակ չէ Էրդողանի իշխանության գալուց հետո: Նախկինում նրանք հստակ ռազմավարություն ունեին, ուզում էին վերանայել իրենց արտաքին քաղաքականությունը, ունենալ ազդեցության գոտի Միջին Արևելքում: Այս բոլորը ձախողվեց: Այսօր Էրդողանը չունի արտաքին ռազմաքաղաքականություն, ունի ավելի շատ մարտավարական կեցվածք, ուստի շատ դժվար է ասել, թե երկարաժամկետ հեռանկարում ինչ ուղղությամբ կարող է զարգանալ Թուրքիայի քաղաքականությունը:
– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոդված էր հրապարակել Իսլամական կոնֆերանս կազմակերպության ամսագրում՝ կոչ անելով մուսուլմանական երկրներին չհամագործակցել Հայաստանի Հանրապետության հետ: Հայաստանը ինչպե՞ս պիտի հակազդի Ադրբեջանի նմանատիպ ագրեսիվ կոչերին կամ գործողություններին:

– Նախ, Իլհամ Ալիևը մեծ հարգանք չունի իսլամական տեսանկյունից: Նա իսլամի մշակույթի կամ քաղաքականության մեջ որևէ դեր չի խաղում: Իր կոչը շատ մեծ իմաստ չունի: Բացի այդ, իսլամական պետությունները շատ խորը, ներքին խլրտումների, պայքարի մեջ են, այնպես որ մի քիչ անհեթեթ է պահանջել, որ իսլամական պետությունները միանան Հայաստանի դեմ: Իմ կարծիքով՝ Իլհամ Ալիևը ավելի կարևոր դեր կարող է խաղալ, եթե փորձի դրական ձևով լուծել իր խնդիրները՝ հատկապես Ղարաբաղի և Հայաստանի հետ, որպեսզի մոդել դառնա իսլամական պետությունների համար, որ չգայթակղվեն քաղաքացիական պատերազմներով, այլ փորձեն դուրս գալ այս խնդիրներից դրական փորձառությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում