Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

«Սերժ Սարգսյան» օպերացիայի մեկնարկը

Այսօր ԱԺ վեցերորդ գումարման առաջին նստաշրջանը մեկնարկել է Սերժ Սարգսյանի ծավալուն, կարելի է ասել՝ ծրագրային ելույթով: Ասել, թե ինչ-որ արտառոց նորություն լսեցինք, կամ Սերժ Սարգսյանը երկրի զարգացման բանաձև ձևակերպեց՝ չափազանցություն կլինի: Նման բան չկար: Մեծ իմաստով Սարգսյանի ելույթը զգացմունքային էր, սակայն հստակ ծրագրային բաղկացուցիչով, թվերով: Լսեցինք դասագրքային ճշմարտություններ, սակայն այս ելույթի ոչ այնքան բովանդակությունն է կարևոր, որքան դրա կառուցվածքը, այն միջավայրը, որում հնչեցին Սարգսյանի խոսքը, նրա մեսիջները, որոնք ուղղված էին ապագային, ընդ որում՝ այնպիսի ապագայի, որում ինքը՝ Սերժ Սարգսյանը, շատ մեծ, առանցքային դերակատարություն ունի:

Սա ոչ թե մեկ տարի հետո հեռացող նախագահի խոսք էր, այլ ապագա առաջին դեմք վարչապետի ծրագրային ելույթ կամ «գենսեկի» ուղերձ, ով համարում է, որ պետական բոլոր ինստիտուտները, խորհրդարանը, կառավարությունը ենթակա են կուսակցության, նրա առաջին դեմքի դիկտատին: Այս առումով Սարգսյանի 2018-ի ծրագրերը բացահայտվեցին, ու տրված է «Սերժ Սարգսյան» օպերացիայի մեկնարկը:

Սահմանադրական փոփոխությունները միայն ֆորմալ առումով են ապահովում անցումը խորհրդարանական մոդելին, իրականում ստեղծվում է Սարգսյանի տակ գործող մի համակարգ, որն ավելի անձնակենտրոն է, քան նույնիսկ սուպերնախագահական կառավարումը: Այս տրամաբանության մեջ է, որ վարչապետ ու Ազգային ժողովի նախագահ նշանակվում են քաղաքական կենսագրություն և սկզբունք չունեցող մարդիկ: Սարգսյանի ստեղծած համակարգում ուժեղ անհատականությունները, բնավորություն ունեցող գործիչները տեղ չունեն:

Ու էական չէ, թե 2018-ի ապրիլից հետո Սերժ Սարգսյանը վարչապե՞տ է լինելու, թե՞ խորհրդարանական մեծամասնությանն ու կառավարությանը վերահսկող «գենսեկ»: Միևնույն է, Սերժ Սարգսյանը լինելու է առաջին դեմք, ու դրա վկայությունն է նրա այսօրվա ելույթը: Սերժ Սարգսյանը խոսում է երկկուսակցական համակարգի ստեղծման հեռանկարի մասին, սակայն ինքնին հասկանալի է նրա ասածի իրական տողատակը: Չենք ուզում մանրամասնել քաղաքագիտական տեսություններ, մասնագիտորեն հիմնավորել, որ Հայաստանում ընտրված կառավարման ձևն ու ընտրական համակարգը չեն կարող հանգեցնել երկկուսակցական համակարգի ստեղծման: Դա չէ կարևորը, ու իրականում Սարգսյանը խոսում է ոչ թե սահմանադրական, քաղաքական կատեգորիաներով, այլ ընդամենը հասկացնում է, որ իր ապագա, ըստ էության, անվերահսկելի իշխանությունը հիմնված է լինելու ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի «համակեցության», մեկ տարի հետո բացահայտվելիք խորհրդարանական քողարկված մեծամասնության վրա: Դա նույնիսկ քաղաքական համաձայնություն կամ համակեցություն չէ, այլ խաղի կանոնների համակարգ, որը գալիս է փոխարինելու քաղաքական որոշումներին և դրանք ձևավորող ֆորմալ գործիքներին:

Տխուր իրականությունն այն է, որ համակարգի ներսում կամ դրանից դուրս չկան հակազդեցության կենտրոններ, քաղաքական կամքի դրսևորման օջախներ, և «Սերժ Սարգսյան» օպերացիան լեգիտիմացվում է «անաղմուկի» տխրահռչակ բանաձևով, որը դարձել է ընտրությունների, քաղաքական համակարգի, հասարակական հարաբերությունների հիմնական հատկանիշը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում