Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՍԱՊԾ-ն և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կհամագործակցեն սննդամթերքի անվտանգության ոլորտում

Սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող և մասնագիտական կրթություն ապահովող կառույցների միջև փոխգործակցության ուղղություններն այսուհետև ամրագրված կլինեն փաստաթղթով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) միջև մայիսի 18-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կստեղծի մի կողմից, սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով, կիրառել առկա գիտական ներուժը, մյուս կողմից՝ համալսարանի մասնագետներին և ուսանողներին ներգրավել ՍԱՊԾ-ի կողմից իրականացվող աշխատանքներում՝ ամրապնդելով վերջիններիս գործնական գիտելիքները: Համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը եւ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ստորագրելով համատեղ աշխատանքներն էլ ավելի սերտ, կանոնակարգված ու հստակեցված դարձնող հուշագիրը, կարևորել են սննդամթերքի անվտանգության մակարդակի բարելավմանն ուղղված համատեղ ջանքերն ու նոր նախաձեռնությունները: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս պետական վերահսկողության ոլորտում օգտագործել գիտական ներուժը: Ես ակնկալում եմ համատեղ մի շարք ծրագրեր. հունիսից սկսած՝ ուսանողները կընդգրկվեն իրազեկման մեր նախաձեռնություններում, միաժամանակ՝ անասնաբուժական կրթություն ստացողները ուսումնական պրակտիկա կանցնեն Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայում»,- ասել է ՍԱՊԾ պետը:

ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը ընդգծել է, որ ծրագիրը շատ կարեւոր է հատկապես հետադարձ կապի տեսակետից, քանի որ հնարավորություն է տալիս փորձաքննության ենթարկել ուսումնական պլաններն ու ծրագրերը. – «Այս նախաձեռնության արդյունքում մենք կունենանք տեսական ու գործնական գիտելիքներով, հմտություններով օժտված լավ ուսանողներ, դուք՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող մասնագետներ»:

Համագործակցության նոր ձևաչափով՝ Ագրարային համալսարանի դասախոսները և ուսանողներն ավելի լայն մասնակցություն կունենան սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտներում իրականացվող միջոցառումների մշակմանը, առկա խնդիրների լուծման աշխատանքներին: Մասնավորապես, բացի նորագույն սարքավորումներով վերազինված լաբորատորիաներում ուսումնական պրակտիկա անցկացնելուց, ուսանողները կներգարավվեն նաև իրազեկման և մոնիտորինգային աշխատանքներում, հնարավորություն կստանան մասնակցելու Ծառայության կողմից իրականացվող վերահսկ ողական  գործողություններին, իսկ գիտնականների, լաբորատորիաների ներուժը կներգրավվի Ծառայության խնդիրների համակողմանի լուծման գործընթացին: Կիրականացվեն համատեղ ծրագրեր, վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ: Ծառայության աշխատակիցները զեկուցումներով հանդես կգան ՀԱԱՀ-ում ավանդաբար հրավիրվող միջազգային գիտաժողովներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում