Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Ելք ճահճի՞ց, թե՞ նոր մուտք այնտեղ. առաջին հացը կուտ գնաց

«Ելք» դաշինքը բոյկոտեց ԱԺ առաջին նիստի, այսպես ասած, առաջին մասը, որտեղ ուղերձ էր հնչեցնում Սերժ Սարգսյանը: Սարգսյանի հեռանալուց հետո դաշինքը վերադարձավ խորհրդարան: Այդօրինակ քաղաքական ժեստերն անկասկած քաղաքականության մաս են, այստեղ չկա քննարկման հարց: Քննարկելի է ժեստերի, այդօրինակ ակտերի նպատակահարմարությունը: Այդ մասով էլ կարծես թե տվյալ քաղաքական ուժն ազատ է ինքնուրույն գնահատելու իրավիճակն ու հաշվարկելու արդյունքը կամ հնարավոր արձագանքը, բացասական ազդեցությունը և այլն: Ավելի լայն՝ քաղաքականության հանրային շահավետության կամ օգտակարության, հանրային ծառայություն լինելու տեսանկյունից խնդիրը այլ համատեքստում է:

«Ելք» դաշինքը ներկայացրել է նոր որակի ընդդիմության հայտ: Առայժմ նոր որակն առավելապես հռչակագրային է: Գուցե պահանջում է ժամանակ, թեև «Ելք»-ն, իհարկե, իր, այսպես ասած, շատ կարճ կենսագրության մեջ ունեցել է նոր որակի իրապես խորքային քայլեր կատարելու և հանրությանը մատուցելու հնարավորություններ: Բայց նոր որակի կարևոր տարրերից մեկն էլ այն է, որ քաղաքական ուժը կարողանա խուսափել, այսպես ասած, հին որակի դրսևորումներից: Իսկ դրանցից մեկն էլ հայաստանյան քաղաքականության մեջ շատ տարածված «առերևույթ ընդդիմադիր» ակտերի պրակտիկան է, որտեղ գործնականում, որպես կանոն, չի լինում հանրությանն առանձնապես հետաքրքրող իմաստ, և առանցքում մի բան է՝ ընդգծված վերաբերմունք կոնկրետ անձի կամ անձերի նկատմամբ, առաջին հերթին, բնականաբար, Սերժ Սարգսյանի:

Այդ հանգամանքը Հայաստանում ընդդիմադիր խաբկանք է արդեն տևական ժամանակ: «Ելք»-ի այսօր իրականացրած, այսպես ասած, բոյկոտի առանցքում նույն խաբկանքն է՝ ուզեն դաշնակիցները դա, թե ոչ: Մինչդեռ խաբկանքն առավել իմաստազուրկ է դառնում մի շարք նոր իրողությունների պայմաններում, որ առկա են թե հանրային տրամադրություններում, թե իշխանության ներսում՝ հարաբերություններում, կառուցվածքում:

Սերժ Սարգսյանի անձնական դերակատարումը համակարգում ոչ միայն անժխտելի չէ, այլև ակնառու է դրա, այսպես ասած, տեսակարար կշռի մեծությունը: Այդուհանդերձ, անցնող տարիները, այդ տարիների և ընդդիմադիր խաբկանքի վրա «սայթաքած» ուժերի ճակատագիրը թերևս պետք է հուշեն, որ անձին կամ անձերին ուղղված ընդդիմադիր ակտերի էֆեկտիվությունը մեծ է հենց տվյալ անձերի, ոչ թե ընդդիմության կամ հասարակության համար: Վերջին հաշվով, նաև դա է պատճառներից, թե ինչու են մի շարք ուժեր դուրս մնացել խորհրդարանից, իսկ «Ելք»-ը հայտնվել այնտեղ: Որովհետև հասարակությունը փնտրել է այլ բան: «Ելք»-ի մեջ այն չի գտնվել, այդ իմաստով դաշինքը թող չտրվի խաբկանքի:

Հասարակությունը իր ձայնը տվել է «Ելք»-ի ձևին, հիմա սպասում է բովանդակությանը: Եթե դրա հիմքում պետք է լինի նույն խաբկանքը՝ անձի կամ անձերի թիրախավորմամբ առերևույթ ընդդիմադիր «ծրագրավորում», որից միմիայն շահում և բյուրեղանում է համակարգն ամբողջությամբ, ապա հասարակությունը ոչ թե ելքը կգտնի, այլ ճահճի հերթական մուտքը:

«Ելք»-ի խորհրդարանական առաջին ակտը առաջ է բերում հենց այդ խնդիրները, առավել ևս, երբ երկրորդ ակտով «Ելք»-ն առաջադրում է ԱԺ նախագահի թեկնածու, որն ընտրվելուց հետո պարզապես չի կարող չնկատել Սերժ Սարգսյանին՝ առնվազն մինչև 2018 թվական: Իսկ եթե նախապես հայտնի է չընտրվելու մասին, ապա երկրորդ ակտով էլ առաջանում է հարց, թե որն է իմաստը:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում