Իրանը հայտարարել է Միացյալ Նահանգներից ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին հաղորդում է Press TV-ն՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ին:
Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել 9 ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ: Նրանք մեղադրվում են «մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման մեջ՝ սիոնիստական ռեժիմի կողմից գրավյալ տարծքներում մարդկության դեմ հանցագործություններում ուղիղ կամ անուղղակի մասնակցության համար»:
Իրանի ԱԳՆ-ի թարմացված ցուցակը կհրապարակվի համապատասխան օրգանների հաստատումից հետո: Հայտարարությունում ընդգծվում է, որ Թեհրանը պատրաստակամ է շարունակել իր հրթիռային ծրագիրը, ինչի չի հակասում երկրի միջազգային պարտավորություններին: