Friday, 19 04 2024
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գնում է 2018

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի առաջադրման մասին Սերժ Սարգսյանի որոշումից հետո մեր հրապարակման մեջ արած եզրակացությունը, որ Սարգսյանը փաստորեն ԱԺ նախագահ է նշանակել ինքն իրեն, և ամենայն հավանականությամբ առնվազն նույն տրամաբանությունը գործի կարող է դրվել 2018-ի վարչապետի հարցում, իր՝ գուցե ոչ բացարձակ, սակայն նկատելի հիմնավորումը ստացավ ԱԺ առաջին նիստում: Նիստը ուղերձով ողջունեց Սերժ Սարգսյանը: Սակայն նրա ելույթը պայմանականորեն է հնարավոր համարել ուղերձ, քանի որ այն գործնականում ծրագրային ելույթ էր, որում անդրադարձ կար պետական քաղաքականության գործնականում բոլոր ուղղություններին, անգամ տնտեսությանը և անգամ վիճակագրական նպատակադրումներով:

Սերժ Սարգսյանն, իհարկե, դեռևս ունի նախագահի պաշտոնում աշխատելու մեկ տարի ժամանակ՝ առավել ևս, որ հայտարարել է, թե ոչ մի օր պակաս չի աշխատի այդ պաշտոնում: Սակայն ներկայիս ժամանակահատվածը, որում գտնվում է իշխանությունը, և ամբիոնը, որում գտնվում էր Սերժ Սարգսյանը, ամենևին համահունչ չեն հեռացող նախագահի ծրագրային ելույթներ հնչեցնելուն: Օրինակ՝ երբ հանրահայտ է, որ մեկ տարի անց պետք է լինի կառավարության հրաժարական և նոր կառավարության ձևավորում, և եթե Սերժ Սարգսյանն անգամ անորոշ է թողնում այդ հեռանկարի վերաբերյալ հարցերը, առնվազն ժամանակավրեպ է դառնում հնգամյա հեռանկարով ՀՆԱ ցուցանիշների, արտահանման ցուցանիշների և այլ վիճակագրական նշաձողերի սահմանումը: Իրականում շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե Սերժ Սարգսյանը նշաձողեր սահմաներ առաջիկա մեկ տարվա համար, ըստ այդմ՝ նաև հանրությանը հայտնելով, թե իրականում ինչ չափանիշներ են գործելու 2018-ի վարչապետի և կառավարության ընտրության հարցում:

Դրա փոխարեն, սակայն, Սերժ Սարգսյանը նոր ԱԺ ամբիոնից մի կողմից՝ բարձրաձայնում է խորհրդարանի ճոխ դերը, մյուս կողմից՝ սահմանում հնգամյա տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական, անվտանգային նշաձողերը:

Ծրագրային, անգամ նախընտրական ծրագիր հիշեցնող այդ ելույթը մեկնարկի, ոչ թե հեռանալու տրամադրությամբ ելույթ էր, ինչը էլ ավելի է ծանրացնում այն տեսակետը, որ Սերժ Սարգսյանը գնում է 2018 թվական, և ամբողջ հարցն այն է, թե ինչ կարգավիճակով: Ընդ որում, այստեղ իշխանությունը պահելու տեսանկյունից և ղեկը ձեռքից բաց չթողնելու առումով միանգամայն բավարար կարող է լինել անգամ ՀՀԿ նախագահի պաշտոնը, առնվազն առաջիկա հնգամյակի համար:

Ինչը կամ ով կարող է կանգնեցնել նրան: Հայաստանի ներսում կարծես թե չի նշմարվում այդ կարողություն ունեցող սուբյեկտ, և այժմ անգամ ներիշխանական թավշյա հեղաշրջման ճանապարհներն են փակված թե կառուցվածքային, թե զուտ շահերի դասավորության տեսանկյունից: Սերժ Սարգսյանը խնդիր կարող է ունենալ Հայաստանի սահմանից դուրս, և այս առումով երևի թե նրա համար վերջին շտրիխը մնացել է Ռուսաստանի Դաշնությունում Պուտինի որոշումը՝ 2018-ի նախագահի ընտրությանն առաջադրվելու մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում