Եվրահանձնաժողովը Facebook սոցցանցին տուգանել է 110 միլիոն եվրոյով (122 միլիոն ԱՄՆ դոլար) WhatsApp մեսենջերը գնելիս ոչ ստույգ տվյալներ տրամադրելու համար, հաղորդում է Bloomberg-ը:
«Եվրահանձնաժողովը Facebbok-ին տուգանել է 110 միլիոն եվրոյով WhatsApp ընկերությունը ձեռք բերելու մասին ոչ ստույգ կամ մոլորության մեջ գցող տեղեկատվության տրամադրման համար»,-ասվում է ԵԽ-ի հաղորդագրությունում:
Նշվում է, որ Facebooko-ը երկու առանձին խախտում է արել՝ ներկայացնելով ոչ ստույգ տեղեկատվություններ ընկերությունների միաձուլման մասին և տեղեկատվություն տարամդրելու վերաբերյալ հանձնաժողովի հարցման պատասխանում: ԵԽ-ի ղեկավարությունում կարծում են, որ այդ խախտումները շատ լուրջ են, քանի որ դրանք զրկել են Եվրահանձնաժողովին տեղեկություններից, որոնք անհրաժեշտ են գործարքը գնահատելու համար: