Մայիսի 16-ին Վոլգոգրադի բնակելի տներից մեկում տեղի ունեցած կենցաղային գազի պայթյունի հետևանքով ձերբակալվել են երեք կասկածյալներ՝ ձեռնարկատեր Յուրասլավ Բաբայանը, նրա հայրը՝ Յուրի Բաբայանը և Վլադիմիր Լեկսունկինը: Այս մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությունում:
Տեղեկատվության համաձայն՝ նրանց բնակավայրերում խուզարկություններ են անցկացվել, առգրավվել են փաստաթղթեր, նոթբուք, սևագրեր, որոնցում տեղեկատվություն կա նախկինում արված աշխատանքների վերաբերյալ: Նշվում է, որ աշխատանքներն իրականցրած Վլադիմիրն վարձել է Յուրի Բաբայանը անվճար հայտարարությունների կայքի միջոցով:
Պարզվել է, որ հայազգի գործարարի խանութը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացնելու աշխատանքները, ինչի հետևանքով էլ գազի պայթյուն է տեղի ունեցել, չարտոնված են եղել, քանի որ համաձայնեցված չի եղել քաղաքային իշխանությունների հետ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի բնակելի շենքերից մեկում կենցաղային գազ է պայթել, ինչի հետևանքով փլուզվել է բնակելի տան մի մասը: պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, կան վիրավորներ, այդ թվում՝ երկու հայ: