ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հայտարարել է, որ Վաշինգտոնում բախումները հրահրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Բռնությունը և ստացված վերքերը ոչ մտածված, սադրիչ գործողությունների հետևանք են: Հույս ունենք, որ ապագայում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի նման սադրիչ ակցիաները, որոնք վնաս և բռնություն են հասցնում, տեղի չունենան»,-նշել են դեսպանատանը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ում հայկական, քրդական համայնքի ներկայացուցիչները խաղաղ բողոքի ակցիա էին կազմակերպել Միացյալ Նահանգներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ: Ցույցի ժամանակ Էրդողանին սատարող մի խումբ մարդիկ, որոնք, ըստ ամենայնի, նրա անվտանգության աշխատակիցներն են, ճեղքելով ոստիկանական ուժերին, հարձակվել են խաղաղ ցուցարարների դեմ:
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ ԱՄՆ սենատորները ներողություն են պահանջում Անկարայից Վաշինգտոնի ընդհարումների համար: