Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ապաքաղաքական հեղաշրջում

Հեղաշրջումները միայն համազարկերով ու կրակոցներով, ընտրություններ կեղծելով չեն լինում: Դա մի գործընթաց է, որը կարող է միանգամայն խաղաղ ընթացք ունենալ` որպես հետևանք հանգեցնելով պետության, քաղաքականության դեգրադացիային: Այն, ինչ այսօր տեսնում ենք Հայաստանում: Սա սովորական, խաղաղ հեղաշրջում է, քաղաքականության դուրսմղման գործընթաց, խորհրդային կառավարման ռեստավրացիա, պետական ինստիտուտների, անգամ` կուսակցությունների ապաքաղաքականացում և բարոյազրկում, քաղաքական դիսկուրսի բացակայություն: Ահա այն ամենի հակիրճ, լակոնիկ ձևակերպումն, ինչին հետևողականորեն հետամուտ է Սերժ Սարգսյանը, ով այս ծրագրի ամբողջական առարկայացումը սկսեց անցյալ տարվա օգոստոսից` «Ծռության» քաղաքական ավանտյուրան ծառայեցնելով իր ծրագրերին:

«Ծռերից» շատերը հաստատապես չէին պատկերացնում, որ իրենց կրակոցներն, առաջին հերթին, ուղղված են քաղաքականության դեմ ու հատկապես այս հարթության մեջ` դրանցից շահելու են ոչ թե հասարակությունը, ընդդիմությունը, այլ նա կամ նրանք, որոնց իշխանության երկարակեցությունը պայմանավորված է քաղաքականության չգոյությամբ:

Քաղաքականության սպանության նոր փուլը սկսվեց ՊՊԾ գնդում և ավարտվեց ՀՀԿ Գերագույն մարմնի երեկվա նիստում` մանկաբույժ Արա Բաբլոյանին ԱԺ նախագահ կարգելով: Կառավարման խորհրդարանական համակարգին անցած Հայաստանում վարչապետն ու ԱԺ նախագահը որևէ առնչություն չունեն քաղաքականության հետ, չունեն քաղաքական կենսագրություն: Գուցե ունեն ամբիցիաներ, ձգտումներ, բայց դրանք քաղաքական, ըստ այդմ` հանրային չեն ու չեն կարող ծառայեցվել պետությանը, նրա երկարաժամկետ շահերին:

Կարեն Կարապետյանն ու Արա Բաբլոյանը Սերժ Սարգսյանի ապաքաղաքական հեղաշրջման «պրոդուկտներն» են: Հայաստանում, ըստ էության, անցում է կատարվել կառավարման ոչ թե խորհրդարանական, այլ խորհրդային մոդելին, որում ամեն ինչ կենտրոնացված է «գենսեկի» ու նրան հլուհնազանդ «պոլիտբյուրոյի» ձեռքերում:

Հայաստանը, բառիս բուն իմաստով, ղեկավարվում է Մելիք-Ադամյան փողոցից` ապաքաղաքականցնելով կառավարությունը, խորհրդարանը: Պատահական չէ, որ ոչ անհայտ Գագիկ Բեգլարյանը երեկ խոստովանել է, որ ինքն արդեն ունի շատ բարձր պաշտոն` ՀՀԿ ԳՄ անդամ է, որը բաշխում է մնացած բոլոր պաշտոնները: Ճակատագրի հեգնանքով` երեկ անկեղծացել է օդիոզ մեկ այլ կերպար` արդեն «ծառուկյանական» Վարդան Ղուկասյանն, ով ասել է, թե տարբերություն չի տեսնում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Գյումրիի նախկին քաղաքապետը ճիշտ է, ու եթե անգամ կան որոշակի տեխնիկական տարբերություններ, ապա` ի վնաս ԲՀԿ-ի, որտեղ տեսարաններն ավելի նողկալի են: Եվ իսկապես` ի՞նչ որակական տարբերություն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, եթե երկու խմբակցություններին էլ ուղղորդում է Սերժ Սարգսյանը` մեկին ԳՄ-ի, մյուսին` Ծառուկյանի միջոցով: Ու ի՞նչ տարբերություն, թե նման խորհրդարանում ո՞վ է նախագահը` լավագույն կթվորուհի՞ն, աշխատանքային հերոս տրակտորի՞ստը, թե՞ վաստակավոր մանկաբույժը: Նրանք բոլորը հավասարապես ծաղրում են քաղաքականությունը` դրանով զբաղվելու պատրանք ստեղծելու, պետական պաշտոն զբաղեցնելու պարագայում:

Հայաստանում քաղաքականությունը մեռնում է ու այսօր նիստի շտապող նորընտիր պատգամավորները ոչ թե նոր քաղաքականություն կերտողներ են, այլ քաղաքականություն կոչվածի հուղարկավորության թափորի վարձու մասնակիցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում