Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) գործադիր խորհուրդը` կազմակերպության տնօրեն, եգիպտական բորսայի նախագահ Մոհամեդ Օմրանի գլխավորությամբ, որոշում են ընդունել FEAS-ի շտաբ բնակարանը Թուրքիայից տեղափոխել Հայաստան: Այդ մասին հայտնում է MENA տեղեկատվական կայքը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Մոհամադ Օմրանը նշել է, որ Եգիպտոսը հավանություն է տվել կենտրոնական գրասենյակը Թուրքիայից Հայաստան տեղափոխելու որոշմանը` հաշվի առնելով Հայաստանի և Կիպրոսի ամուր հարաբերությունները:
Նա նաև ավելացրել է, որ այդ որոշումն ընդունելուց հետո Թուրքիան դադարեցրել է իր անդամակցությունը այդ կազմակերպությանը: