«Ani&Alex» ոսկերչական բրենդի ստեղծող Կարոլին Ռաֆայելյանը տարեկան վաստակում է 10 միլիոն դոլար, ապարանջաններ վաճառելով 33 դոլարով, գրում է Forbes պարբերականի ամերիկյան տարբերակը` հայտարարելով հունիսյան համարը, շապիկին Կարոլին Ռաֆայելյանի նկարով:
«Ani&Alex» բրենդի եկամտի 80%-ը կազմում են բացառիկ ապարանջանները, որոնց դիզայնը մշակել է Ռաֆայելյանը: 50-ամյա հայուհուն է պատկանում ոսկերչական բրենդի բաժնետոմսերի 80%-ը, որը գնահատվում է նվազագույնը 1.2 միլիարդ դոլար»,- ասված է հոդվածում:
Forbes-ի կանխատեսմամբ` մինչև 2020 թվականը Ռաֆայելյանի բրենդը կարող է ընդգրկել ոսկերչական աքսեսուարների և ապրանքների ողջ համաշխարհային շուկան, լուրջ մրցակցություն ստեղծելով «Pandora» հայտնի բրենդին:
Ռաֆայելյանի կարողությունը գնահատվում է 700 միլիոն դոլար և նա աշխարհի ամենահարուստ հայուհին է: