Friday, 29 03 2024
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները

Ի՞նչ տվեց Վիեննայի հանդիպումը ԼՂ կարգավորմանը, և ի՞նչ ունենք մեկ տարի անց

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2016 թ. մայիսի 16-ին, Վիեննա քաղաքում կայացավ ընդլայնված գագաթնաժողով՝ նվիրված նույն թվականի ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով ստեղծված իրավիճակի քննարկմանը:

Կազմակերպիչներն ու մասնակիցները

Սա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն էր ապրիլյան սրացումից հետո: Ֆորմալ առումով, հանդիպումը տեղի էր ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում, թեև փաստացի գագաթնաժողովի գլխավոր նախաձեռնողը ամերիկյան կողմն էր՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի գլխավորությամբ:

Այսպիսով, Վիեննայի հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Վիեննայի համաձայնությունները

Վիեննայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունվեց ամփոփիչ հայտարարություն, որը հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող պետությունների պատվիրակությունների անունից: Ըստ հայտարարության` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան հանդիպման ընթացքում պնդել են 1994 թ. զինադադարի և 1995 թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը:

Մյուս կետը վերաբերում էր հակամարտող կողմերի միջև վստահության մեխանիզմների ստեղծման խնդրին. «Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ»:

Հանդիպման կարևորությունը

Վիեննայի գագաթնաժողովը ապրիլյան էսկալացիայից հետո հակամարտող կողմերի և միջնորդների միջև կազմակերպված առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր: Ըստ էության, Մինսկի խմբի համանախագահող երկրները հենց այս հանդիպման շնորհիվ կարողացան որոշ չափով վերականգնել Ղարաբաղյան հակամարտության միջազգային վերահսկողությունը, իջեցնել ծայրաստիճան լարվածության մակարդակը հակամարտող զորքերի շփման գծում՝ կանխելով յուրաքանչյուր պահի սպասվող նոր ռազմական բախումները հակամարտության գոտում:

800 հեկտարի պատմությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց հայաստանյան ԶԼՄ-ներին Վիեննայից Երևան վերադառնալիս, անմիջապես ինքնաթիռում՝ պատմելով որոշ ուշագրավ մանրամասներ: Սարգսյանի խոսքերով՝ Ալիևը Վիեննայում հայտարարել է, թե իբր հայկական կողմն է նախաձեռնել ապրիլի 2-ին սկսված պատերազմական գործողությունները, և որ «Ադրբեջանը միայն ու միայն խաղաղությամբ է ուզում լուծել այս խնդիրը»: Երկրի ղեկավարը նաև հաստատեց մինչ այդ հայաստանյան մի քանի գործիչների կողմից տարածված տեղեկությունը, որ հայկական կողմը տարածքային որոշ կորուստներ է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով: Սարգսյանը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել է մոտ 800 հեկտար տարածք, սակայն այն դիրքերը, որոնք անցել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, չունեն ռազմավարական կամ մարտավարական նշանակություն: Նախագահն ավելացրեց, թե հայկական կողմը չի պատրաստվում հետ բերել կորցրած դիրքերը: Սերժ Սարգսյանի այս խոսքերից կարելի էր թերևս եզրակացնել, որ Վիեննայում հակամարտող կողմերը որոշ պայմանավորվածություն են ձեռք բերել շփման գծի երկայնքով կուտակված զորքերն ու ռազմական տեխնիկան հետ քաշելու և ռազմական գործողությունները չվերսկսելու մասին:

Նախ՝ աղբամանը նետեք Ադրբեջանի պատմության դասագրքերը

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ի վերջո չկատարվեցին Վիեննայի համաձայնությունները, ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն ասաց, որ հավանաբար Ադրբեջանը Վիեննայում ճնշման էր ենթարկվել՝ ստանձնելով պարտավորություն պայմանավորվածությունների կատարման մասին, բայց Վիեննայից վերադառնալով Բաքու՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել է, թե իրենք չեն ստորագրել Վիեննայի համաձայնությունների տակ, և դա ընդամենը համանախագահների հայտարարությունն էր:

«Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, որովհետև իրեն պետք չեն ո՛չ հետաքննման մեխանիզմները, ո՛չ էլ դիտորդների թվաքանակի ավելացումը, որովհետև, եթե հետաքննման մեխանիզմները ներդրվեն, դրանից հետո միջազգային հանրությունը չի կարող արդեն ասել, թե «չգիտենք՝ որ կողմն է սկսել»: Իսկ եթե գիտեն, թե որ կողմն խախտում միջազգային զինադադարի պայմանագիրը, ուրեմն պետք է համապատասխան պատժամիջոցների մասին էլ մտածեն»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Ադրբեջանը գտել է շատ հեշտ ձև իր պարտավորություններից խուսափելու համար՝ օգտվելով ԵԱՀԿ-ի մեխանիզմներից: Խնդիրը հետևյալն է՝ շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդնելու համար հարկավոր է ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի դիտորդական առաքելությունը, իսկ դա պահանջում է ֆինանսավորում, կան նաև երկրներ, որոնք պատրաստ են ֆինանսավորել ծրագիրը, ինչպես, օրինակ, Գերմանիան կամ Ֆրանսիան: Թևան Պողոսյանի մեկնաբանությամբ՝ Ադրբեջանը ինչպես ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեության ժամկետը երկարաձգելու վրա է վետո կիրառում, նույն ձևով էլ Ադրբեջանի դեսպանը վետո է կիրառում տվյալ ծրագիրն ընդունելու քվեարկության ժամանակ, որի պատճառով պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում:

Քաղաքական գործիչը համոզված է, որ հետաքննության մեխանիզմների ներդրման ծրագիրը այդպես էլ կմնա թղթի վրա, քանի դեռ Ադրբեջանն ինքը չի խնդրել դրա մասին, և պետք չէ պատրանքներ տածել, թե Ադրբեջանը երբևէ դա կանի:

Թևան Պողոսյանը համաձայն է՝ անշուշտ հնարավոր չէ առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման գործում, քանի դեռ չեն ստեղծվել հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման մեխանիզմներ, բայց խնդիրն իրականում շատ խորքային է և միայն հետաքննության մեխանիզմներով կամ դիտորդների թիվն ավելացնելով հնարավոր չէ վերացնել թշնամանքը, վստահության մթնոլորտ ստեղծել երկու ժողովուրդների միջև:

«Եթե նույն համանախագահները ցանկանում են որևէ առաջընթաց գրանցել, թող պատկերացնեն, թե ինչ սերունդներ են այսօր մեծանում Ադրբեջանում, Հայաստանում և Արցախում: Հայաստանում և Արցախում մարդիկ, բնականաբար, պատրաստ են իրենց պաշտպանել, բայց պատրաստ են նաև քննարկումների, իսկ Ադրբեջանում միայն պատկերացնում են, որ բոլոր հայերը թշնամի են և նրանց պետք է վերացնել: Վստահությունը միայն մեխանիզմով չի բարձրանալու: Դա կարող է լինել առաջին փոքրիկ քայլը: Արդյոք պատրաստվո՞ւմ են համանախագահները խնդիր բարձրացնել, որ հարկավոր է աղբամանը նետել Ադրբեջանի պատմության բոլոր դասագրքերը և զրոյից նոր պատմություն գրել, ինչից հետո միայն նրանք կսկսեն ձևավորել խաղաղության մասին մտածող նոր սերունդ: Եթե դա չլինի, միշտ էլ ունենալու ենք անվստահություն»:

Իշխանության խնդիր կա

Վիեննայի համաձայնությունները չկատարվեցին ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բան խոչընդոտեց դրան, այլ այն պատճառով, որ չկային այնպիսի առաջարկներ, որոնք հավելյալ հետաքրքրություն կառաջացնեին կողմերի մոտ՝ կյանքի կոչելու ձեռքբերված պայմանավորվածությունները, կարծում է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը:

«Որևէ միջնորդական առաքելություն չի կարող ո՛չ Բաքվին, ո՛չ էլ Երևանին առաջարկել այն, ինչի համար արժեր գնալ փոխզիջումների: Անկախ նրանից, թե ինչ է եղել ապրիլին, որքանով են մեծ նոր սրացումների ռիսկերը, այնուամենայնիվ իրադրությունը բավականաչափ կայուն է երկու երկրների իշխանությունների համար, այնպես որ նրանք պատրաստ չեն վտանգի ենթարկել իրենց ներքաղաքական կայունությունը և կորցնել ինչ-որ բան փոխզիջումների պատճառով: Դա պետք չէ ո՛չ Երևանին, ո՛չ էլ Բաքվին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում