Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ոչ ինձ, ոչ քեզ. ինչու ՀՀԿ-ն կանգ առավ Արա Բաբլոյանի վրա

Սերժ Սարգսյանը խորհրդարանի նախագահի պաշտոնի համար առաջարկեց հայտնի բժիշկ, պատգամավոր Արա Բաբլոյանի թեկնածությունը: Քաղաքական իմաստով` բացարձակապես հաջող լուծում չէ, եթե նկատի ունենանք, որ Բաբլոյանն արդյունավետ պատգամավոր չէ` չնայած հանձնաժողովի նախագահ լինելուն, հրապարակային քաղաքական գործիչ չէ և արժեքային որոշակի համակարգի կրող չէ` գերադասելով մշտապես լինել իշխանությունների կողքին: Սակայն Սերժ Սարգսյանը երբեք չի առաջնորդվում քաղաքական տրամաբանությամբ` առաջնությունը տալով համակարգային շահերին: Այս տեսանկյունից` Բաբլոյանն, ըստ ամենայնի, կոմպրոմիսային ֆիգուր է և անկախ իր պաշտոնավարման ժամկետից, կարող է հանգիստ «համակեցվել» թե Սերժ Սարգսյանի և թե Կարեն Կարապետյանի հետ` նայած, թե նրանցից ով 2018-ին կստանձնի իշխանության ղեկը:

Ըստ հավաստի լուրերի` խորհրդարանի նախագահի ընտրության հարցում Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև հակասություններ են եղել: Վարչապետը դեմ է եղել Էդուարդ Շարմազանովին ու Արմեն Աշոտյանին, Սերժ Սարգսյանն, իր հերթին, մերժել է Արփինե Հովհաննիսյանի և Սամվել Կարապետյանի եղբոր` Կարենի թեկնածությունները: Ի վերջո, կայացել է կոմպրոմիս` Արա Բաբլոյանի դեմքով: Կարապետյանը Հայաստանում քաղաքական թիմ չունի ու հաճախ մարդկանց յուրային է համարում սիմպատիայի հիմքով կամ համատեղ աշխատանքի բերումով: Այդպես եղավ Արփինե Հովհաննիսյանի պարագայում, այդպես է թերևս Բաբլոյանի դեպքում, որը խորհրդարանական քարոզարշավի մարզային այցերի ժամանակ ջանասիրությամբ գովաբանում էր Կարեն Կարապետյանին: Այնուամենայնիվ, Բաբլոյանը Սերժ Սարգսյանի շրջապատի մարդ է, նրա մերձավորը, և ստեղծված կոնֆիգուրացիան ավելի ձեռնտու է Սարգսյանին:

Մեծ հաշվով` ԱԺ նախագահի համար մղվող ներհամակարգային պայքարը վարչապետը տանուլ է տվել` չկարողանալով Սերժ Սարգսյանի համար ընդունելի դարձնել «Տաշիրի» Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Խորհրդարանական ընտրություններում Արա Բաբլոյանը ՀՀԿ համամասնական ցուցակի չորրորդ հանարն էր, ու չնայած բոլոր կանխատեսումներն ու ինֆորմացիոն արտահոսքերը նրան գործուղում էին Շվեյցարիա` այդ երկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին, ըստ ամենայնի` ի սկզբանե նա եղել է Սերժ Սարգսյանի «պահեստային» տարբերակներից մեկը հնարավոր կոմպրոմիսների պարագայում:

Եթե Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, գնացել է կոմպրոմիսի, ապա նա առայժմ չի ցանկանում համակարգի ներսում սրությամբ դնել իշխանության հարցը կամ բորբոքել 2018-ի թեման: Կամ Սերժ Սարգսյանը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել իր քաղաքական հեռանկարի հարցում, կամ էլ` կան այլ հրապարակային առիթներ, որոնք կբացահայտեն Սարգսյանի մտադրությունները: Առայժմ արձանագրենք, որ վաղն ունենալու ենք ԱԺ նոր նախագահ, ով գուցե պաշտոնավարի «անցումային» ռեժիմով` մինչև 2018-ի ապրիլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում