Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ֆուտբոլային խոպանի հեռանկարը. Խփողն ու բռնողը՝ Հայաստանի ազգային հավաքականում

Նախորդ շաբաթ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստում ընդունվեց մի որոշում, որը էապես կնպաստի թե՛ հայկական ֆուտբոլի և թե՛ ազգային հավաքականի զարգացմանը: Ընդունված կանոնադրության համաձայն՝ միության անդամ երկրների մարզիկները այլևս չեն կարող համարվել լեգեոներներ:

Նշենք, որ ռուսական ֆուտբոլային ակումբները սահմանափակ քանակությամբ լեգեոներներ կարող են ունենալ, ինչի հետևանքով էլ Ռուսաստանի քաղաքացի բազմաթիվ հայազգի ֆուտբոլիստներ հրաժարվում էին խաղալ մեր ազգային թիմում, քանզի ստանալով լեգեոների կարգավիճակ՝ ուղղակի դուրս կմնային թիմից: Ժամանակին այս խնդրի պատճառով Հայաստանի հավաքականում չհայտնվեցին Դենիս Թումասյանը, Խորեն Բայրամյանը, ով ամրապնդվել է «Ռոստովի» հիմնական կազմում, և էլի մի քանի ֆուտբոլիստներ:

Երեկ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակեց այն 16 լեգեոներների անունները, ովքեր հրավիրվել են հունիսի 4-ին Երևանում կայանալիք «Սենթ Քիթս» և «Նևիսի» հետ ընկերական և հունիսի 10-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրոյի հետ արտագնա հանդիպմանը: Հրավիրվածների շարքում է Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, ինչպես նաև «Սարանսկի Մորդովիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը:

Ռուսական մամուլում կեսկատակ-կեսլուրջ գրում են, որ Ռուսաստանի առաջնություններից առաջին անգամ Հայաստանի հավաքական են հրավիրվել խփողը և բռնողը: Մասնավորապես, ռուսները Համբարձումյանին բնութագրում են որպես գնդակ խփող, իսկ «Անժիի» դարպասապահին՝ գնդակ բռնող: Յուրչենկոն մի քանի տարի Հայաստանի հավաքականին չէր միանում լեգեոների կարգավիճակ ստանալու պատճառով: Նույն խնդրի պատճառով հավաքականում չէինք տեսնում նաև Համբարձումյանին, ով վերջին շրջանում բավական հաջող է խաղում «Մորդովիայում»:

Փաստորեն, ընդունված որոշման շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականում, կարելի է ասել, լուծում է ստանում դարպասապահի խնդիրը, որը Ռոման Բերեզովսկու՝ ֆուտբոլին հրաժեշտ տալուց հետո ըստ էության հրատապ էր: Հուսով ենք, որ Հայաստանի ազգային հավաքականին կմիանա նաև Խորեն Բայրամյանը:

Մոնտենեգրոյի հետ հանդիպմանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Մակեդոնիայի «Վարդարի» եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, իսկ Վարազդատ Հարոյանը կարևորագույն հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով: Արթուր Պետրոսյանը նշել էր, որ զրուցել է Բայրամյանի հետ, և նա հետաքրքրված է եղել ազգային թիմում խաղալու հեռանկարով: Պետրոսյանը նշել էր նաև, որ պատրաստվում է ևս մեկ անգամ կապ հաստատել «Ռոստովի» պաշտպանի հետ և ավելի ստույգ քննարկել հավաքականում նրա խաղալու հարցը:

Բացի այն, որ ԵԱՏՄ-ի որոշումը հնարավորություն կտա Ռուսաստանում բնակվող հայազգի ֆուտբոլիստներին առանց խոչընդոտի խաղալու Հայաստանի հավաքականներում, այն կնպաստի նաև մեր երկրում հանդես եկող խաղացողներին անարգել խաղալ ռուսական Պրեմիեր, ինչպես նաև ավելի ցածր լիգաներում:

Այսօր Հայաստանի առաջնությունում հանդես եկող բազմաթիվ երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստներ չեն կարողանում ավելի ուժեղ թիմեր տեղափոխվել: Լեգեոներների սահմանափակման հետևանքով ռուսական ակումբները նախընտրում էին հրավիրել բարձրակարգ և թանկարժեք ֆուտբոլիստների: Նրանք ուղղակի հնարավորություն չունեին «մի քանի կոպեկ» ծախսելու և Հայաստանից հրավիրելու երիտասարդ խաղացողների, որոնց հետ ճիշտ աշխատելու դեպքում մի քանի տարի հետո կարելի կլիներ մեծ գումարով այլ թիմերի վաճառել:

Կարծում ենք՝ մոտ ապագայում հայաստանցի ֆուտբոլիստների հոսք կսկսվի ռուսական լիգաներ, կամ, ինչպես ընդունված է ասել, խոպանի կմեկնեն նաև ֆուտբոլիստները: Տարիներ առաջ Հայաստանի առաջնությունից մեծ թվով ֆուտբոլիստներ էին հրավեր ստանում հանդես գալու ռուսաստանյան թիմերում: 90-ական թավականներին մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստների զգալի մասը ներկայացնում էին ռուսական թիմերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում