Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է օրենքի նախագիծը, ըստ որի Ղրղըզստանին հատկացվելու է 100 միլիոն ԱՄՆ դոլար Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու համար: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Տիմուր Սուլեյմանովը
Սուլեյմանովը նշել է, որ օգնությունն ուղղված է միջոցառումների իրականացմանը, որոնք նախատեսված են ԵՏՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզներով»: Նրա խոսքով՝ գումարը մասնավորապես հատկացվում է երկրի մաքսային ենթակառուցվածքը բարելավելու համար: