Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Պատճառներ, որից Հայաստանը պետք է «զրկի» Ադրբեջանին

Արցախի հետ սահմանին ադրբեջանական կառավարվող հրթիռի կիրառումը և հայկական զենիթային կայանի խոցումը Երևանի ավագանու ընտրության վրա կենտրոնացած հանրային ուշադրությունը վերստին ուղղեցին առաջնագիծ: Հատկապես, որ տեղի էր ունեցել ոչ միայն սովորական հերթական միջադեպը հրադադարի խախտման տեսքով, այլ Բաքուն փաստորեն կիրառել էր նոր զինատեսակ՝ կառավարվող հրթիռ, իսրայելական արտադրության «Սպայկ» հակատանկային հրթիռ: Բաքուն այդ քայլին գնացել է համանախագահների տարածաշրջանային այցից առաջ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանն այդպիսով փորձել է այսպես ասած «մեկնարկային կապիտալ» կուտակել նրանց հետ խոսակցության համար: Դա էլ իր հերթին հիմք է տալիս եզրակացնելու, որ համանախագահների հետ խոսակցությանն ընդառաջ Ադրբեջանը չունի դրական սպասումներ, այլապես չէր ունենա «մեկնարկային կապիտալի» անհրաժեշտություն:

Համանախագահներն ամենայն հավանականությամբ գալիս են Վիեննայի օրակարգով, գուցե Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի: Այստեղ առաջնայինը հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման հարցն է, որը Ադրբեջանը մերժում է, հասկանալով այն ամբողջ խորությունը, որ մեխանիզմը պարունակում է հակամարտությունը տրանսֆորմացնելու, տրամաբանության առումով ըստ էության գլխիվայր շրջելու տեսանկյունից: Բայց այդ գլխիվայր շրջադարձը կլինի հօգուտ կայունության և թեկուզ հարաբերական, բայց երկարատև խաղաղության: Մեխանիզմը Ադրբեջանին զրկելու է անպատիժ կրակելու հնարավորությունից: Մյուս կողմից թվում է, որ Հայաստանն էլ այդ դեպքում ստիպված է լինելու վերադառնալ բանակցային սեղան և խոսել այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների շուրջ: Բայց այդ խոսակցությունը կարող է ձգվել անվերջ, դա չափազանց ժամանակատար մի գործընթաց է, որում ցանկության դեպքում հնարավոր է ժամանակ շահել անվերջ: Ադրբեջանը հենց դա հասկանալով է, որ մերժում է հրադադարի ներդրման մեխանիզմը, բացահայտ հայտարարելով, որ դա ստատուս-քվոյի ամրագրման մեխանիզմն է:

Ուրեմն ինչ՝ Ադրբեջանին կպարտադրե՞ն, թե՞ նա վաղ թե ուշ կսկսի նոր պատերազմ: Կա՞ երրորդ տարբերակ, երբ չի լինի թե մեխանիզմ՝ հրադադարի ավելի կայուն և այսպես ասած իրավա-քաղաքական հաստատուն պահպանման, թե չի լինի նաև պատերազմ: Քանի դեռ կա պաշտոնապես ընդունված չլուծված հակամարտություն, քանի դեռ հակամարտության երկու կողմերը սպառազինվում են շարունակաբար, պատերազմի վտանգը կա և լինելու է միշտ, գրեթե այնպես, ինչպես թթվածինն օդում: Բայց նույնքան աներկբա է նաև, որ Ադրբեջանն ի զորու չէ միայնակ կյանքի կոչել այդ վտանգը: Ընդ որում՝ թե ռազմական, թե քաղաքական: Ադրբեջանը Հայաստանի հանդեպ չունի ռազմա-տեխնիկական այն առավելությունը, որը նրան կտա հաղթանակի հնարավորություն:

Նոր պատերազմը կլինի երկուստեք մաշող և իսկապես դաժան պատերազմ, ու որքան էլ Ալիևը չի հրաժարվում ռազմաշունչ հռետորաբանությունից, այդուհանդերձ քանի նա չի զրկվել բանականությունից, չի համարձակվի գնալ պատերազմի սանձազերծման: Դրա համար նա պետք է անհամեմատ մեծացնի Հայաստանի հանդեպ իր ռազմա-տեխնիկական առավելությունը, կամ՝ ռազմա-քաղաքական: Առաջինը նշանակում է այնպիսի զինանոցի ամրագրում, որը թույլ կտա արագորեն հասնել թե մեծ առավելության, թե ապահովագրվել պատասխան հարվածից: Դա մեղմ ասած այդքան էլ հեշտ չէ: Նախ, այդպիսի առավելության համար Բաքուն պետք է ձեռք բերի գերժամանակակից, վերջին սերնդի զինատեսակներ, ընդ որում մեծ քանակությամբ: Դա թե ահռելի թանկ է՝ իսկ Ադրբեջանը ներկայումս ունի ֆինանսատնտեսական խնդիրներ, թե նաև կապված է ռազմա-քաղաքական իրավիճակի հետ:

Այսինքն՝ Բաքվին դեռ պետք է վաճառեն այդպիսի զենք, պետք է լինի այդպիսի զենք վաճառելու քաղաքական որոշում և միջազգային կոնսենսուս, ինչպես, օրինակ, Հայաստանին «Իսկանդեր» մատակարարելու հարցում: Այստեղ ահա խնդիրը հանգում է ռազմա-քաղաքական առավելության, Բաքուն պատերազմի իրական հնարավորություն ստանալու համար պետք է կարողանա ստանալ այդ ուղղությամբ առավելություն: Եթե կոպիտ արտահայտվենք, Ադրբեջանը պետք է կարողանան աշխարհաքաղաքական ազդեցիկ կենտրոններից ստանալ «Հայաստանին հաղթելու» հավանություն: Այժմ Բաքուն ստանում է լիովին հակառակ ազդակներ, նույնիսկ Մոսկվայից, որտեղից մինչև ապրիլ նա ստանում էր նվազագույն անհրաժեշտ հավանությունն ու ինչի շնորհիվ էլ գնաց ապրիլյան սադրանքին, բարեբախտաբար տապալված, բայց դժբախտաբար հայ զինվորների կյանքի ծանր գնով: Նրանք այդ գնով վերականգնեցին նաև ռազմա-քաղաքական խախտված հավասարակշռությունը և Բաքուն այժմ կարող է այդ առումով որևէ հաջողություն արձանագրել միայն այն դեպքում, եթե Երևանը թույլ տա կոպիտ վրիպում կամ սխալ: Ապրիլից հետո կարծես թե այդպիսի վրիպում չկա, գոնե առայժմ: Թեև, չկան նաև քայլեր շոշափելի բեկման, առաջ պոկվելու ուղղությամբ: Ավելին, վերջին շրջանում հնչում են նույնիսկ մտահոգիչ հայտարարություններ, մասնավորապես պաշտպանության նախարարի շուրթերից: Եթե, օրինակ, նախկինում Հայաստանի գոնե պաշտպանության նախարարը աչքի չէր ընկնում ակնհայտ ռուսամետ հայտարարություններով, ապա նոր նախարարի դեպքում, հատկապես վերջին շրջանում դրանց առատությունը աչք է ծակում: Ընդ որում ամենատարբեր հարցերի առումով:

Տեղեկատվությունն իհարկե բավական սուղ է միարժեք գնահատականի համար, բայց ակնհայտ է մտահոգիչ միտումը և անգամ հավասարակշռության խախտումը: Եթե Հայաստանի պաշտպանական գերատեսչության քաղաքական ղեկավարությունը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարության հետ պետք է մրցակցի ավելի ռուսահաճ հայտարարությունների հարցում, ապա մենք կարճ ժամանակ անց կկանգնենք այն իրավիճակի առաջ, որում հայտնվեցինք այն բանից հետո, երբ ռուսահաճ հայտարարությունների և կեցվածքի հարցում մրցակցում էին Հայաստանի իշխանությունն ու ոչիշխանությունը: Ավելին, այդ առումով Հայաստանն ակնհայտորեն բաց է թողել հնարավորությունը հավասարակշռություն ձևավորել քաղաքական դաշտում՝ խորհրդարանի ընտրության միջոցով, բալանսավորելով ռուսական և արևմտյան ուղղությամբ դիրքորոշումները:

Հայաստանի խորհրդարանի ընտրությանն այդպես էլ չձևավորվեց, չապահովվեց արտաքին քաղաքականության վերաբերյալ դիսկուրս և շոշափելի բալանսավորված մրցակցություն: Այստեղ իհարկե պատասխանատվությունը կրում է թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Առնվազն այդ մասով վերացված չէ պատճառներից մեկը, որը հանգեցրեց Ապրիլյան պատերազմի: Այժմ արտաքին միջավայրը որոշակիորեն բարենպաստ է պատերազմը զսպելու տեսանկյունից: Բուն խնդիրն այն է, թե Հայաստանն ինչքանով է կարողանալու օգտագործել այդ ժամանակահատվածը Ադրբեջանին զսպելիք իր ներքին գործոնները ամրացնելու, չեղածները ձևավորելու և կայացնելու համար, որպեսզի միջազգային միջավայրի փոփոխությունը սկզբունքորեն չփոխի լայնամասշտաբ պատերազմի հավանականության ներկայիս ցածր գործակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում