Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Համագործակցություն տեսնում եմ բոլորի հետ, բացառությամբ Քոչարյանի

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը:

-Ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունները՝ հիմնական մտահոգիչ հարցը քաղաքացիների մասնակցության փոքր թիվն է: Ինչ կարծիք ունեք, 50 տոկոսից ցածր մասնակցությունն ինչի՞ մասին է խոսում:

-Նախ կուզենայի շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, շնորհավորել «Ելք» դաշինքի ավագանու անդամներին, բոլորը լուսավոր մարդիկ են, և համոզված եմ՝ անկախ «Ելք» դաշինքի ավագանու անդամների թվի, երևանցին կզգա մեր ներկայությունը Երևանի քաղաքապետարանում: Շատ հարցեր կան, որոնց պատասխանները չունեմ, օրինակ, ինչո՞ւ 70 հազար փաստացի ձայն ունեցող «Ելք»-ի հանրահավաքին ընդամենը 1000 մարդ էր մասնակցում, ի՞նչն է պատճառը՝ վախի մթնոլո՞րտը և այլն: Իմ կարծիքով՝ Աջափնյակի բնակչությունը միայն մետրո կառուցելու խոստման համար պետք է ձայն տար «Ելք»-ին, բայց խոստումների մեխանիզմը չաշխատեց: Եթե խոստումներ տալով կամ հանրության հետ շփվելով լիներ՝ Տարոն Մարգարյանը ընդհանրապես ձայն չպետք է հավաքեր, ընդհանրապես նա ավելի շատ կոմունիստական կերպար է հիշեցնում, և անհասկանալի է նրա այսքան քվե հավաքելը: «Ելք»-ի ընտրվելու դեպքում ունենալու էինք ոչ միայն բացարձակ նոր Երևան, այլ նաև նոր, մրցակցային Հայաստան: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վերաբերում են պետությանը, և անկախ այս ամենից, իշխանությունը պետք է հետևություններ աներ, բայց չի անում: Մենք չպիտի ընդունենք այս իրողությունը որպես փաստ ու համակերպվենք, պետք է պայքարենք։ Պայքարի երկու տարբերակ կա, մեկը վրացական տարբերակն է՝ «վարդերի հեղափոխություն» եղավ և կոռումպացված երկիրը փոխվեց, մյուս տարբերակը հեղափոխությունն է, որի թե՛ ժամանակներն անցան՝ տարբեր պատճառներով, և թե՛ պահանջարկը չկա, ժողովուրդն այսօր փողոց դուրս չի գալիս, չի ընդվզում:

Ընդամենը երեք քաղաքական ուժ մասնակցեցին Երևանի ավագանու ընտրություններին, և միայն ՀՅԴ-ն հայտարարեց, որ իր ընտրազանգվածին կոչ է անում քվեարկել ՀՀԿ-ի օգտին, իսկ մյուսները, որոնք ակտիվ էին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ո՛չ իրենց ընտրազանգվածին ուղղորդեցին, ո՛չ էլ ընդդիմադիր որևէ ուժի սատարեցին. սա ինչի՞ մասին է խոսում:

-Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում վաղուց ձևավորվել է պսևդոընդդիմություն, որն իր գործունեությունը տեսնում է իշխանության հետ համագործակցությամբ, որը չի տեսնում իշխանության հետ մրցակցելու և լրացուցիչ ծախսեր անելու դրդապատճառ: Եթե իրենք ընդդիմադիր էին՝ կոչ կանեին իրենց քվեները տալ ընդդիմադիր թեկնածուին, դա չեն արել, այստեղ հստակ իմիտացիա է:

Պարոն Սարգսյան, նոր՝ 6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստն է լինելու մայիսի 18-ին, ի՞նչ առաջնահերթություններ կնշեք, և արդյո՞ք արդեն որոշվել է, թե ով է լինելու ձեր խմբակցության ղեկավարը, քարտուղարը, քանի որ մամուլն օրերս գրել էր, որ Դուք հրաժարվել եք խմբակցության ղեկավարի պաշտոնից:

-Այո՛, ես խմբակցության ղեկավարի և քարտուղարի պաշտոնից հրաժարվել եմ, որովհետև իմ տեսակը, իմ ունակությունները և հնարավորությունները այդ դաշտում չեն: «Ելք»-ի խմբակցությունում այդ դաշտում ինձնից մի քանի անգամ առավելություններ ունեցող թեկնածուներ կան, և խոսքը միայն առաջին դեմքերին չի վերաբերվում։ Իրենք այդ գործը կարող են անհամեմատ ավելի լավ անել: Իհարկե, «Ելք» դաշինքում կքննարկվի այդ հարցը, բայց ես միանշանակ հրաժարվելու եմ խմբակցության ղեկավարի պաշտոնից, որովհետև դա իմը չէ: Ես, որպես պատգամավոր, ամենաակտիվը կաշխատեմ, ելույթներ կունենամ՝ հիմնականում տնտեսությանը, բանակին վերաբերող հարցերի շուրջ, և այդ ելույթները միանշանակ ուղղված կլինեն պետության կայացմանը: Կաշխատեմ ամեն ինչ անել ճշմարտության շրջանակներում, որ ՀՀԿ-ական իշխանավոր իմ «ախպեր ջան»-ն էլ դա հասկանա, որ դա ոչ թե արվում է իրենց դեմ… Ամբողջ քարոզարշավի ընթացքում ես ոչ մի բան չեմ ասել Տարոն Մարգարյանի դեմ, ես ուզեցել եմ երկրում, Երևանում փոփոխություններ լինեն, որովհետև այն իրավիճակը, որ ունենք այս աշխարհաքաղաքական առումով, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, այս կանգնած, լճացած վիճակը ձեռք չի տալիս ոչ մեկին:

Կարեն Կարապետյանը փոփոխություն չէ, մարդուն փոխելով, ուրիշ ձևի փողկապ կապելով կամ ժիլետ հագնելով՝ համակարգային փոփոխություններ չես բերի: Իսկ համակարգային փոփոխությունները եթե ընտրություններով չեն լինում, գոնե հակակշիռներ պետք է լինեն: Այդ հակակշռի դերը հիմա պետք է փորձի ստանձնել «Ելք» դաշինքը:

Պարոն Սարգսյան, բացառո՞ւմ եք «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցությունը, և նրանց պահվածքը Երևանի ավագանու ընտրություններին, արդյո՞ք պատ չի առաջացնի ձեր միջև. Մարուքյանն ասել էր, եթե հայտարարեն, որ ընդդիմություն են՝ կհամագործակցեք: Հիմա ո՛չ հայտարարում են, ո՛չ էլ ձեզ օգնում են:

-Ընդհանրապես ես խորհրդարանական գործունեության շատ հարցերում խորհուրդներ հարցնում եմ Է. Մարուքյանից, թե՛ որպես իրավաբան, թե՛ որպես պատգամավոր նա հմտացածներից մեկն է: Խնդրին պետք է նայել տեսական դաշտում: Տեսական դաշտում «Ծառուկյան» դաշինքը, որը նույն ԲՀԿ-ն է, որը շատ փորձությունների միջով անցավ, փակեց էջեր, բացեց էջեր, ինչը քաղաքականության հետ ընդհանարապես կապ չունի: Խորապես համոզված եմ, որ Գագիկ Ծառուկյանը չպետք է մտներ քաղաքական դաշտ՝ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ, այն ժամանակ պիտի հրաժարվեր, ո՛չ 2008-ին՝ Սերժ Սարգսյանի աջակցությամբ, որ այսօր այդ հարցերին ստիպված լիներ պատասխանել, այդքան եկեղեցիներ կառուցեր, որ այդ մեղքի տակից դուրս գա, ո՛չ էլ հիմա՝ էջը փակել-բացելուց հետո: Ի՞նչ տվեց դա. մարդիկ, ովքեր մանդատներ ստացան, հրաժարվեցին մանդատներից, ինչի՞ն էր պետք: Հասկանում եմ, որ ինքն էլ վստահություն չունի այս իշխանության վրա, որ վաղը կարող են իրենց ունեցածը խլել, այս երկրում որևէ մեկը վստահություն չունի: Եվ երկրում ներդրումներ չլինելու հիմնական պատճառը դա է: Ու Կարեն Կարապետյանը, որ ժիլետը թարս էլ հագնի, միևնույն է, այդ ներդրումները չեն լինելու, որովհետև այսպիսի պատճառներ կան: Այս խնդիրը երկսայր է, չեմ մեղադրում երբեք Գագիկ Ծառուկյան անհատին, մեղադրում եմ այս համակարգին: Ես չեմ ասում, որ իրենք ուզում են ամեն ինչ անել, որ այս երկրի համար վատ լինի, բայց իրենք ընկել են մի հունի մեջ, որից դուրս գալու դեպքում կորցնում են իրենց սեփականությունը, իսկ իրենք սովոր են ճոխ ապրել, իսկ դուրս չգալու դեպքում անընդհատ իրենց մասին ինձ նման մարդիկ պիտի խոսեն, «քլնգեն»: Եթե իրենք հայտարարում են, որ ընդդիմություն են, ընդդիմությունը իշխանությունների բերած օրինագծերին, եթե դրանք հօգուտ երկրին են, կողմ կքվեարկի, իսկ եթե հակասում են երկրի շահերին, ես դեմ կքվեարկեմ և կբերեմ այլընտրանքային օրինագիծ, և եթե այդ այլընտրանքային օրինագծին կմիանա Գագիկ Ծառուկյանը, իհարկե, կհամագործակցենք: Իմ պարագայում, բացի Ռոբերտ Քոչարյանից, որի հետ քաղաքականից բացի նաև անձնական խնդիր կա, մյուս բոլորի հետ խնդիր չունեմ տեսակետ հայտնելու, շփվելու, բանավիճելու, վիրավորված լինելու կամ նեղացած լինելու: Մենք բոլորս մի երկիր ունենք, որը լուրջ խնդիրներ ունի: Երկրի շահերից բխող ցանկացած խնդրի շուրջ երկրի ներսում ցանկացած անհատի հետ համագործակցություն տեսնում եմ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում