Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Սերժ Սարգսյանը սպասում է Պուտինի՞ն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականի նախագահի ընտրությանն իր առաջադրման վերաբերյալ հարցին նախօրեին պատասխանել է, թե դեռ վաղ է դրա մասին խոսելը: Ավելի վաղ, այդ մասին խոսել էր Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Ժիրինովսկին, որն ունի այսպես ասած Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակի համբավ: Այսինքն՝ Ժիրինովսկուն վերագրում է այն մտքերի բարձրաձայնումը, որոնք Կրեմլի գլխում են, սակայն հարմար չեն պաշտոնապես արտահայտվելուն: Եվ ուրեմն, այդ Ժիրինովսկին օրերս հայտարարել էր, թե Պուտինը կարող է նաև չառաջադրվել 2018-ին, և այժմ իշխանության մեջ մոտ տասը հոգուց կազմված որոշում կայացնողների շրջանակում քննարկվում է այդ հարցը՝ առաջադրե՞լ Պուտինին, թե՞ ոչ:

Ժիրինովսկին չի բացառել անսպասելի որոշումները: Ռուսաստանի դեպքում դրանք իհարկե նախադեպեր ունեն: Նույն Պուտինը հանրությանն է ներկայացվել այսպես ասած ամենավերջին պահին՝ դեկտեմբերի 31-ին, Ելցինի հայտնի ելույթով: Այնպես որ, ինչպես կասեր ռուս հայտնի գրողը՝ Ռուսաստանին դժվար է խելքով հասկանալը: Ռուսաստանում իրավիճակը բավական բարդ է և «խելքով հասկանալը» էլ ավելի է դժվարացել: Այդ իրավիճակում իրադարձությունների զարգացման անկանխատեսելիության աստիճանը դառնում է շատ ավելի բարձր: Այս ֆոնին էլ հետաքրքրական է դառնում Հայաստանում 2018-ի անորոշության, մասնավորապես Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հարցը:

Սերժ Սարգսյանն էլ անպատասխան է թողնում իր ճակատագրի, իր ապագա կարգավիճակի, տեղի, դերի վերաբերյալ հարցերը: Նա սպասում է Պուտինի՞ ծրագրերի որոշակիացմանը, հրապարակայնացմանը, իր ծրագրերը որոշակիացնելու և հրապարակայնացնելու համար: Ընդ որում, այդ սպասումը ամենևին զարմանալի չի լինի, հաշվի առնելով Ռուսաստանի մեծ ազդեցությունը Հայաստանի իշխանության վրա, կայացվող որոշումների վրա: Այդ առումով, Պուտինի լինել-չլինելը, առաջադրվել-չառաջադրվելը կարող է ունենալ էական նշանակություն Սերժ Սարգսյանի հետագա ծրագրերի և Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացի մասով: Դրա բավական ակնառու վկայությունն էր Հայաստանի Եվրաասոցացման գործընթացը: Այդ գործընթացը զարգացավ, երբ Պուտինը հեռացել էր նախագահի պաշտոնից և զբաղեցրել վարչապետի պաշտոնը: Իհարկե, դե ֆակտո նա շարունակում էր լինել ՌԴ իշխանության առաջին դեմքը, սակայն, այնուհանդերձ նույնիսկ դրածո նախագահի կարգավիճակում Մեդվեդևը ենթադրում էր ռուսական քաղաքականության որոշակի փոփոխություն և այլ իրավիճակ:

Ահա այդ իրավիճակում Հայաստանի հարաբերությունը ԵՄ-ի հետ ունեցավ զարգացում Ասոցացման գործընթացի ուղղությամբ, որը կտրուկ շրջադարձի ենթարկվեց և հայտնի դարձավ, որ Պուտինը վերադառնում 2012-ին: Իսկ խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող գործընթացին, որը փաստորեն շրջվեց գլխիվայր նրա վերադարձից հետո: Մինչև 2018 թվականի ապրիլ Պուտինն արդեն կողմնորոշված է լինելու և պարզ է լինելու, առաջդրվելու է նա, թե ոչ: Ամենայն հավանականությամբ, հենց դրանից հետո էլ պարզ կլինի, թե ինչ է անելու Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում