Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Սաֆարովների բանակը կամ մի պատմություն այլասերված ադրբեջանցի զինվորականի մասին

Ադրբեջանական բանակի սպա Ախադովի՝ համացանցում տարածված անպարկեշտ լուսանկարները և տեսանյութերը հերթական անգամ ցուցադրում են ադրբեջանցի զինվորականների անբարո վարքագիծը, նրանց այլասերվածության աստիճանը:

Ադրբեջանի զինված ուժերի սպա, կոչումով փոխգնդապետ Ռաֆայել Ախադով Կարիբօղլուն ծաղրի առարկա է դարձել սոցիալական ցանցերում և լրատվական կայքերում՝ շնորհիվ իր, մեղմ ասած, անպարկեշտ լուսանկարների և տեսանյութերի, որոնք հրապարակվեցին նախորդ շաբաթ: Աղբյուրը vkontakte.ru սոցցանցի օգտատերերից մեկն է՝ Անաստասիա Վոլկովա անունով: Աղջիկը դժգոհել է, թե ադրբեջանցի սպան խաբել է իրեն՝ չկատարելով իր խոստումը:

Բնականաբար չենք հրապարակի ադրբեջանական «մեծ սեքսի փոքրիկ գիգանտի» գարշելի լուսանկարները՝ Էթիկայի կանոնները չխախտելու և ընթերցողին ավելորդ տհաճություն չպատճառելու համար: Նշենք միայն, որ ադրբեջանական բանակի ներքին վարք ու բարքին քաջածանոթ փորձագետները ամենևին էլ զարմացած չեն ադրբեջանցի սպայի մասին նոր բացահայտումից:

Մասնավորապես, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, թե սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցի զինվորականները աչքի են ընկնում նմանատիպ վարքագծով:

Հովհաննիսյանի խոսքերով՝ սա սովորական երևույթ է, ադրբեջանական բանակում և ադրբեջանցի զինծառայողների իրական կերպարի հերթական դրսևորումն է:

«Գիտեք, նմանատիպ երևույթները, լինի համասեռամոլություն, մանկապղծություն, թե այլ բնույթի այլասերում, սովորական են դարձել ադրբեջանական բանակում: Ժամանակին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, պատասխանելով նման անբարո երևույթների մասին հարցին, ասել էր, թե ի տարբերություն հայ զինվորականների՝ ադրբեջանցի զինվորներն այնքան բարձր կալորիականությամբ սնունդ եմ ուտում, որ կարող են սեռական հարաբերությունների մեջ մտնել իրար հետ և այդպես ծախսել էներգիայի ավելցուկը: Սա ցույց է տալիս, որ նման մառազմատիկ ընկալումները նույնքան սովորական են ադրբեջանական զինվորականի համար, որքան Սումգայիթում, Բուդապեշտում կամ Թալիշում կատարված հակամարդկային վայրագությունները»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր հերթին ասում է, որ արատավոր երևույթներ, իհարկե, բոլոր երկրներում էլ կարող են լինել, բայց Ադրբեջանի պարագայում տարօրինակն այն է, որ նման մարդիկ կարողանում են դառնալ բարձրաստիճան սպաներ և բարձր դիրքեր զբաղեցնել երկրի զինված ուժերում:

«Ավելի քան վստահ եմ, որ եթե մարդն անբարոյական է և այդ տարիքում կարողանում է իրեն թույլ տալ նմանատիպ լուսանկարներ անել, չեմ ասում՝ հրապարակել, այլ ընդամենը լուսանկարվել, նշանակում է, որ այդ մարդը պետք է որ անբարոյական լինի նաև իր վարքի այլ դրսևորումներում, և դրանով հանդերձ կարողացել է բարձրաստիճան կոչումներ ստանալ Ադրբեջանի զինված ուժերում: Իհարկե, սա ադրբեջանական բանակի բացասական կողմերի միակ ապացույցը չէ: Մենք պարբերաբար մամուլում և սոցիալական ցանցերում հանդիպում ենք մեղմ ասած՝ անընդունելի երևույթների, այդ թվում կարելի է նշել սպաների կողմից զինվորների ստորացման, սպանությունների, ճնշումների մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետը:

Հետաքրքիրը, սակայն, Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքն է Ախադովի վարքին: Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ անպարկեշտ լուսանկարների «հերոսին» փորձում են կապել հայկական հատուկ ծառայությունների հետ, թե իբր հայկական հետախուզությունը միայն նման անբարոյականներին կարող էր հավաքագրել:

«Կարծում եմ, որ սա էլ երկրորդ միֆն է, որը ձևավորվում է Ադրբեջանում, և այդ միֆի հիմնական նպատակը երևի թե վախի մթնոլորտը հաղթահարելն է, թե տեսեք, ինչ կոնտինգենտի հետ են աշխատում հայկական հատուկ ծառայությունները, և դրանից որևէ վտանգ մեզ չի սպառնում: Զուգահեռաբար փորձում են քարոզել այն թեզը, թե իբր հայկական զինուժը ահաբեկչություն է նախապատրաստում: Ես սա ավելի քան հիմարություն եմ համարում, որովհետև ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ էլ պաշտոնական Ստեփանակերտը որևէ մեկին վախեցնելու խնդիր չունի: Մեր գլխավոր խնդիրը մեր անվտանգությունը ապահովելն է: Բայց ադրբեջանցիները չեն խորշում և այդպես են ներկայացնում իրականությունը՝ դրանով իսկ փորձելով գտնել իրենց վախերը հաղթահարելու ուղիներ: Սա խոսում է ոչ միայն ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականության, այլ ընդհանրապես Ադրբեջանի քաղաքական իշխանությունների բարոյական նկարագրի մասին:

Մեծ հաշվով, այս ամենը ինձ դուր է գալիս: Ասեմ ավելին. համոզված եմ, որ այո՛, Ադրբեջանում պետք է որ գործեն հայկական հատուկ ծառայությունների ցանցեր, բայց դատելով Ադրբեջանի այս պարզունակ մոտեցումներից՝ նման ցանցերը բացահայտելու ունակություն նրանք չունեն և ամեն ինչ կառուցում են միայն ու միայն PR-ի վրա»,- ավելացրեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում