Աստրիդ Փանոսյանը կարող է նշանակվել աշխատանքի նախարարի պաշտոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նոր կառավարությունում, հայտնում է «Nouvelles d’Armenie»-ը՝ հղում անելով հրապարակմանը ֆրանսիական մամուլում:
«Հայկական ծագմամբ փորձառու ֆրանսիական կառավարիչը հանդիսանում է ամենահավանական թեկնածուն այդ պաշտունում»,- գրում է ֆրանս-հայկական պարբերականը:
Աստրիդ Փանոսյանը Ֆրանսիայի առևտրի բարձրագույն դպրոցի և Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինսիտուտի (IEP) շրջանավարտ է: Պետական կառավարման գծով մագիստրոսի աստիճանը հայկական ծագմամբ ֆրանսուհին ստացել է Հարվարդի համալսարանում:
Փանոսյանը երկար տարիներ աշխատել է ամերիկյան «AT Kearney» խորհրդատվական ընկերությունում, եղել է ֆրանսիական «Groupama» խոշոր ապովագրական ընկերության գլխավոր քարտուղարը: 2015 թվականից նա հանդիսանում է անշարժ գույքի ֆրանս-նիդեռլանդական «Unibail-Rodamco» ընկերության գլխավոր տնօրենը: