Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին երկրի նախագահական ընտրապայքարից դուրս է եկել՝ տեղեկացնում է Press TV-ն:
Այդ մասին նա հայտարարել է Շիրազում ընտրողների հետ իր հանդիպման ժամանակ:
Ջահանգիրին ընտրություններում կաջակցի Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիին: