Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԿԳ նախարարության պարզաբանումը՝ թիվ 17 հատուկ դպրոցի տնօրենի նշանակման վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարզաբանել է Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Վերգինե Եսայանի նշանակումը։

ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցած խարզաբանման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 28.1-րդ կետի պահանջներով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մայիսի 12-ի N137-Ա1 հրամանով «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն է նշանակվել Վերգինե Եսայանը։

Դպրոցի տնօրենի թափուր տեղի համար երկու անգամ հայտարարվել է մրցույթը, որոնք չեն կայացել իրավազոր չլինելու պատճառով: Հիմք ընդունելով «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)» 18.1 կետի պահանջները` խորհրդի քարտուղարը ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացրել տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները և ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը՝ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգÕ «» 34-րդ կետի պահանջի համաձայն աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով։ Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած հավակնորդները երեքն են՝ Վերգինե Եսայանը (Երևանի բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի տնօրենի տեղակալ), Հայարփի Մինասյանը («Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի» մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ` նախկին տնօրենի դուստրը) և Մարինե Աղաջանյանը («Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ» հաստատության տնօրեն): Կատարված ուսումնասիրության արդյուն քում ՀՀ ԿԳ նախարարի հրամանով տնօրեն է նշանակվել Վ. Եսայանը:

Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» տնօրենի ընտրության հետ կապված շահարկումներն ու մեկնաբանությունները, ՀՀ ԿԳՆ տեղակացնում է, որ մայիսի 16-ին նորանշանակ տնօրեն Վ. Եսայանի և ՀՀ ԿԳՆ հանրակրթության ոլորտի պատասխանատուների մուտքը դպրոց խոչընդոտվել է փոխտնօրենի և դպրոցի կոլեկտիվի որոշ անդամների կողմից: ՀՀ ԿԳՆ-ն մտահոգություն է հայտնում կատարվածի առնչությամբ` արձանագրելով, որ նման վարքագիծը հարիր չէ մանկավարժական գործունեությանը, առավել ևս, որ խոսքը հատուկ կրթություն իրականացնող ուսումնական հաստատության մասին է: Միաժամանակ տեղակացնում ենք, որ «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցը» գործում է ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ և առաջիկայում նախատեսվում է իրականացնել աուդիտորական ուսումնասիրություն` ԿԳՆ համապատասխան ստորաբաժանման կողմից: «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» կոլեկտիվի որոշ անդամների մերժողական և հակամանկավարժական պահվածքը ըստ ամենայնի պայմանավորված է նաև սպասվող աուդիտորական ստուգումներով, ինչպես նաև նախկին տնօրենի հետ մերձավոր հարազատական կապեր ունեցող որոշ անդամների ինքնագործունեությամբ:

ՀՀ ԿԳՆ-ն կոչ է անում դպրոցի մանկավարժական կոլեկտիվին չխոչընդոտել ԿԳՆ օրենքով սահմանված լիազորությունների իրագործմանը, առաջնորդվել բացառապես ուսումնական հաստատությունում սովորողների շահերով և ապահովել կրթական գործընթացի կազմակերպման բնականոն հնարավորություններ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում