Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Արցախի խորհրդարանում շարունակվում են 2016թ. պետբյուջեի կատարողականի քննարկումները

Արցախի Հանրապետության ԱԺ արտադրության ու արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 16-ին համատեղ նիստ են գումարել, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը: Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

ԱՀ 2016թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել գյուղատնտեսության, քաղաքաշինության, էկոնոմիկայի, բնապահպանության բնագավառների, ինչպես նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովի ու Արցախում գործող ներդրումային և գյուղատնտեսության հիմնադրամների պատասխանատուները:

Ներկայացնելով 2016թ.-ին պետական բյուջեից գյուղատնտեսության ոլորտին  հատկացված գումարը՝ նախարար Արամ Մխոյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում ոլորտին հատկացվել  է 4մլրդ 145մլն դրամ, կատարողականը կազմել է 98%:

Քաղաքաշինության նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանի փոխանցմամբ 2016թ.-ի բյուջեից կապիտալ շինարարության համար հատկացվել է 13մլրդ 332մլն 372 հազար դրամ, ծախսվել է՝ 13մլրդ 315մլն 235 հազար դրամ կամ՝ 99,9%-ը:

Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականի մասին հաշվետվությամբ հանդես է եկել էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Նախարարի հաշվետվության համաձայն՝ 2016թ.-ին ոլորտի համար նախատեսված միջոցները կազմել են 2մլրդ 968մլն 400 հազար դրամ, կատարողականը՝ 2մլրդ 922մլն 538 հազար կամ` նախատեսված միջոցների 97,5%-ը:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Աշոտ Բախշիյանի հաշվետվության համաձայն, 2016թ.-ին պետական բյուջեյից հատկացումները հիմնադրամին եղել են երկու ուղղությաբ. աջակցություն հիմնադրամին՝ 1մլրդ 257մլն դրամ, կատարողականը՝ 100% և  սուբսիդավորում՝ 223մլն, կատարողականը՝ 100%

Կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանի հաղորդմամբ, 2016թ.-ին պետական բյուջեից ոլորտին է հատկացվել  152մլն 740 հազար դրամ, կատարողականը կազմել է 146մլն 497 հազար դրամ կամ՝ նախատեսվածի 96 %-ը:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Վիրաբյանի հաշվետվության համաձայն, հաշվետու տարվա ընթացքում համակարգի պահպանման ծախսերը կազմել են 157մլն դրամ, կատարողականը՝ 146, 4մլն կամ՝ նախատեսվածի 93,3%-ը:

Արցախի ներդրումային հիմնադրամի 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացրել է հիմնադրամի նախագահի Արտակ Միրզոյանը: Հաշվետվության համաձայն՝ 2016թ. պետական բյուջեից հիմնադրամին է ուղղվել  2,5 մլրդ դրամ, կատարողականը՝ 100%:

Համատեղ նիստի քննարկումներին ԱԺ պատգամավորները զեկուցողներին առաջադրել են հաշվետվություններին վերաբերող հարցեր և ստացել  պարզաբանումներ:

Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվելու են քննարկվել մայիսի 17-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում