Thursday, 28 03 2024
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Յուրահատուկ իրավիճակ է. հանրությունն ընդդիմությունից ավելի ադեկվատ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը։

– Պարոն Սարոյան, Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց ընտրական ցիկլը Հայաստանում։ Առաջիկա հինգ տարիներին ի՞նչ զարգացումներ են սպասվում՝ ըստ Ձեզ։

– Յուրահատուկ իրավիճակ է։ Նախկինում քաղաքական գործընթացներում նման իրավիճակ չի եղել, քանի որ ընդդիմադիր միավորների համար եղել է տեսլական, թե ինչպես և ինչի շուրջ կարելի է  հանրությանը մոբիլիզացնել, նոր օրակարգեր ստեղծել, առաջարկելու ինչ թեմաներ գտնել։ Այս տեսանկյունից աննախադեպ իրավիճակ է, իրենք՝ քաղաքական միավորները, չգիտեն, թե ինչ են անելու։ Կարծում եմ՝ ստեղծված կատարյալ անորոշությունն առաջիկա ամիսներին ընդդիմադիր քաղաքական միավորների ղեկավար անձանց բերելու է մի այնպիսի վիճակի, որ նրանք կամ վերջնականապես գնալու են տուն՝ ապացուցելով, որ իրենք «քաղաքական գործչի» դիմակ հագած սովորական պոռոտախոսներ են եղել, կամ ստիպված են լինելու պայքարի այլ ճանապարհներ փնտրել-գտնել, որոնք կապված չեն լինելու նախկինում իրենց ցուցաբերած վարքի ու հռետորաբանության հետ։ Երկրորդ տարբերակն, իհարկե, քիչ հավանական է, որովհետև այդ միավորներն ու իրենց լիդեր պատկերացնող անձինք երբևէ աչքի չեն ընկել որևէ ռացիոնալ գործունեությամբ։ Ընդհակառակը՝ միշտ ցույց են տվել, որ իրենք ժամանակից հետ ընկած ու երկրում քաղաքական իրավիճակ փոխելու համար ոչ ադեկվատ մարդիկ են։ Ուստի իրենց քաղաքական գործիչ պատկերացնող շատ-շատերը, կողպելով իրենց գրասենյակները, ընդմիշտ գնալու են տուն ու զբաղվեն բոլորովին այլ գործունեությամբ՝ ապացուցելով, որ քաղաքականությունն իրենց տեղը չէ։

– Իսկ հասարակության մասով ի՞նչ կասեք՝ այսքան ցածր մասնակցությունն ընտրություններին ինչո՞վ է պայմանավորված՝ չկա՞ վստահություն ընտրական համակարգի նկատմամբ, թե՞ պարզապես այդ ընտրությունները հետաքրքիր չէին։

– Իմ կարծիքով՝ ընտրությունների ժամանակ հանրությունն ամենից ադեկվատ մոտեցումը ցուցաբերեց։ Այսօր հանրության բացարձակ մեծամասնության քաղաքական գիտակցությունը շատ ավելի առաջ է ընկած, քան ընդդիմադիր քաղաքական միավորների ակտիվի ու իրենց լիդեր երևակայողների գիտակցությունն է։ Սովորական մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում երկրում, ովքեր են մրցակցողները, ինչպես են «հաղթելու» ընտրություններում ու անցնելու խորհրդարան կամ քաղաքապետարան։ Այդ պատճառով էլ ընտրությունների ժամանակ քաղաքացիների մեծամասնության դիրքավորումը շատ ավելի ադեկվատ ու ռացիոնալ էր։ Հանրությունն այս ընտրություններից սպասելիքներ չուներ, և դա ցույց տվեց իր վարքով։ Մի մասը չգնաց ընտրությունների, մի մասը համարեց, որ ավելի ռացիոնալ է վարչախմբի կամ նրա այս կամ այն թևի առաջարկը կատարելը՝ կաշառք վերցնելը, հարաբերություններ չփչացնելը, պաշտոն չկորցնելը և այլն։ Ընդհանուր պատկերն այն է, որ հանրությունը շատ ավելի ռացիոնալ է  գնահատում քաղաքական իրավիճակը։ Ուստի այն մասը, որն ընդվզելու կամ անհանդուրժողականություն ցուցաբերելու շատ ավելի մեծ պաշար ուներ՝ նախընտրեց չգնալ ընտրությունների։ Իսկ այն զանգվածը, որը վստահ «չէ» ասելու հնարավորություն չուներ՝ նախընտրեց կատարել վարչախմբի առաջարկները՝ այս կամ այն կերպ մասնակցելով ընտրություններին՝ ձայնը տալով կամ կոնկրետ ՀՀԿ-ին, կամ նրա կողմից խաղի մեջ մտցված այս կամ այն միավորին։ Այսօր հանրությունն էլ է սպասման վիճակում։ Նա լուռ հետևում է, թե ինչ նոր միավորներ կծնվեն, կամ ինչպիսի նոր քաղաքական գործընթացներ ի հայտ կգան։ Մեծ հաշվով հանրության մեջ էլ է հիմա անորոշություն։

– Այդ նոր միավորների հետ հասարակության աշխատանքն, ըստ Ձեզ, լինելու է  արտաընտրակա՞ն գործընթացներում։

– Եթե լինեն նոր միավորներ, և նրանք նախընտրեն գնալ հին ճանապարհով, ապա դա  այդ միավորներին ոչ մի տեղ չի բերելու, հանրությունն էլ չի արձագանքելու այդ նոր միավորներին։ Նախկինում ծեծված ճանապարհով ընթանալու ռեսուրս թե՛ քաղաքական միավորները չունեն, թե՛ հանրությունը։ Հենց հանրության ադեկվատությունն է պատճառը, որ քաղաքական միավորները հին ծեծված ճանապարհով գնալու հնարավորություն չունեն։

– Ծեծված ճանապարհը ընտրություններին մասնակցե՞լն է։

– Ոչ միայն։ Չէ՞ որ մինչև ընտրությունները քաղաքական միավորները հանրությանը ներկայացնում են որոշակի կեղծ թեզեր, որոնցով նրան զբաղեցնում են՝ վարչախմբի դեմ պայքարի իմիտացիաներ ստեղծելով։ Եթե հիշում եք, 2008-ի նախագահական ընտրություններից հետո կար որոշակի ռազմավարություն՝ քաղբանտարկյալներին ազատելու, մարտի 1-ի մեղավորներին պատժելու մասով, հետո ի հայտ եկան բուրժուադեմոկրատական  հեղափոխության լոզունգներ կամ սպասվող ընտրություններում 6000 դիտորդ մոբիլիզացնելու ծրագրեր։ Այդ ու նմանատիպ ծրագրերով ու լոզունգներով որոշակի քաղաքական գործընթացներ էին տարիներով կազմակերպվում, իրացվում։ Հիմա այդպիսի թեզերը որևէ արձագանք չեն կարող գտնել հանրության մեջ։ Մարդկանց նման ձևով քաղաքական գործընթացների մեջ ներգրավելու և նման թեզերով սնուցելու հնարավորություն այլևս չկա։ Ցավով պետք է նշեմ, բայց ընդդիմադիր միավորների նախկին անպտուղ ու իմիտացիոն գործունեության պատճառով այսօր սպառվել են անգամ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կամ նրանց կարեկցելու հիմքով մարդկանց միավորելու բոլոր հնարավորությունները։

– Բայց այդ նույն ընտրական համակարգը քննադատող Փոստանջյանն էլ որոշեց մասնակցել ընտրություններին, թեպետ աջակցում էր նաև «Սասնա ծռերին», ովքեր բոյկոտի կողմնակից էին։ Հիմա սա ինչպե՞ս կարող ենք հասկանալ։ Փորձում են ու ամեն անգամ կանգնում նույն կոտրած տաշտակի առաջ։

– Փոստանջյանն անում է այն, ինչ համարում է, որ ճիշտ է ու պայքարի տեսանկյունից ինչ-որ ճանապարհ է։ Բայց մենք պետք է նայենք, թե արդյոք հանրությունն աջակցե՞ց այդ ամենին։ Չէ՞ որ դա սպառված ճանապարհ է։ Ցանկացածը, ով նման ճանապարհով ընթանա, նա իր քաղաքական կապիտալն է մսխելու։ Այո՛, Զարուհի Փոստանջյանը շատ արագ մսխում է իր կուտակած քաղաքական կապիտալը։ Վարչախմբի կամ ուժային կառույցների հետ պայքարի մեջ մտնելու նախկին ձևերը կամաց-կամաց հանրությանն ավելի ռացիոնալ դաշտ են բերում։ Մարդիկ ասում են՝ լավ, ընդվզեցին, ըմբոստացան, բայց այդ ամենի ՕԳԳ-ն ո՞րն է։ Դրանով է ամեն ինչ սկսում չափվել։ Առողջ է, որ մարդիկ արդյունքով են սկսում դատել, այլ ոչ թե նրանով, թե բարոյական պատասխանատվության դաշտում վարչախմբին ինչպիսի իրավիճակի մեջ ես գցում՝ լինի դա կյանքի գնով, թե սեփական առողջության հաշվին։ Այսօր գլխավոր ցուցիչը կամաց-կամաց դառնում է արդյունքը, հետևանքը, որն էլ մեր հանրությունը շատ ավելի ադեկվատ է դարձնում։ Ուստի ձեր նշած միավորն այդ կերպ առաջիկայում հաջողության հասնելու որևէ շանս չունի։ Նա, ճիշտ եք նկատել, կանգնելու է կոտրած տաշտակի առաջ։

– Այդ դեպքում նման պատային իրավիճակում հանրության համար ի՞նչ ելքեր կարող են լինել։

– Կան փուլեր, որոնք չանցնելու դեպքում հանցավոր վարչախմբի դեմ արդյունավետ պայքար չի կարող լինել։ Առաջին հերթին դա վերաբերում է բոլոր տեսակի կեղծիքներից հանրության ձերբազատմանը։ Տեսեք՝ դուք ելքի մասին եք խոսում, իսկ «ելք» բառը շահարկվում է քաղաքական դաշտում, և դրա արդյունքում ևս մի քանի տարի հանրության կենսագործունեության տարածքում քրեաօլիգարխիկ կառավարման համակարգն առավել խոր արմատներ է ձգում, ու ելք չի ապահովվում։ Եթե մենք նման կեղծիքների դեմը չենք կարողանում առնել, ապա ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ։ Հաջորդ փուլը մարդկանց իրենց կարողությունների չափով պայքարի ճանապարհը ցույց տալուն է վերաբերում։ Նախորդ տարիների անպտուղ փորձը հանրությանը պետք է բերի այն մտքին, որ քաղաքականության մեջ փրկիչներ չկան։ Արդյունքի հասնելու համար պետք է հայ հանրությունը ի վերջո ձերբազատվի դարերով իրեն պարտադրված կրոնական գիտակցությունից ու հասկանա, որ իր կյանքում ինչ-որ բան փոխվելու համար անհրաժեշտ է, որ հենց ինքը փոխվի ու գործի առանց ինչ-որ մեկից սպասելիքներ ունենալու։ Իսկ դրա համար պետք է, որ հանրության հետ հենց նշածս ճանապարհի մասին խոսողներ լինեն։ Քանի դեռ հանրային տրամադրությունները ձևավորվում են ըստ կեղծ փրկիչների շրջանառած կեղծ թեզերի, մեր երկրում ոչ մի փոփոխություն չի կարող լինել։ Երբ քաղաքական դաշտում մարդիկ սկսեն պարզ, առանց կեղծիքի խոսել սեփական անելիքների մասին, այդժամ էլ կծնվեն այն գաղափարներն ու ծրագրերը, թե ինչ պետք է անել ու ինչպես, որ արդյունք ապահովվի հանցավոր վարչախմբի դեմ պայքարի գործում։ Իսկ առայժմ բոլորը սպասման մեջ են, թե ինչ կառաջարկեն ու կանեն հին ու նոր քաղաքական միավորները, որ իրենք էլ գնահատեն՝ արժե՞ աջակցել, թե՞ ոչ։ Այդպես ևս 25 տարի կանցնի, բայց ոչ մի փոփոխություն էլ չի լինի։ Փոփոխությունը յուրաքանչյուր անհատի կոնկրետ վարքն է՝ թույլ չտալու համար ուրիշին՝ լինի դա օլիգարխ, թաղային հեղինակություն, պաշտոնյա, թե ինչ-որ արհեստավոր, անելու այն, ինչը որ իր դեմ է ուղղված և խաթարում է իր ու մյուսների համակեցությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում