Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Շատերն էին դժգոհում սահմանափակումներից, սակայն ոչ ոք չէր զբաղվում. ՀԲՖ գլխավոր քարտուղար

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստում օրեր առաջ որոշում է ընդունվել, որի համաձայն՝ միության անդամ երկրների մարզիկները չեն կարող համարվել լեգեոներներ: Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի անդամներ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը: Նիստում որոշում է կայացվել նաև, որ միության անդամ երկրներում մարզիկների նկատմամբ գործող սահմանափակումները պետք է վերացվեն: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան դեռևս 2016 թվականի հունիսին դիմել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ նշելով, որ հայ բասկետբոլիստները լուրջ խոչընդոտների են հանդիպում Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ գործում են լեգեոներների սահմանափակումներ: Նախարարությունը ֆեդերացիայի դիմումի հիման վրա դիմել էր ԵԱՏՄ-ին:

Ընդունված նոր որոշման հեռանկարի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ:

– Պարոն Նազարյան, ինչպե՞ս կբնութագրեք ԵԱՏՄ-ի որոշումը լեգեոներ համարվող բասկետբոլիստների վերաբերյալ:

– Երկար սպասված որոշում էր, քանի որ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող բասկետբոլիստները բազմաթիվ խնդիրների էին բախվում հատկապես Ռուսաստանում, ինչի մասին նախկինում բազմիցս խոսվել է: Նախորդ տարի, երբ բարձրացրինք այս հարցը և համապատասխան դիմումներ ներկայացրինք, գիտակցում էինք, որ խնդիրը 1-2 օրում չի կարող լուծվել, բայց ի վերջո պետք է հարթվի: Այս որոշումը նաև բարձրացնում է ԵԱՏՄ-ի հեղինակությունը՝ ցույց տալով, որ այն ձևական կառույց չէ… Ժամանակին նույն խնդիրները եղել են նաև Եվրամիությունում, բայց աստիճանաբար ամեն ինչ կարգավորվել է: Պարզապես անհրաժեշտ է, որ ազգային ֆեդերացիաները հետևողական լինեն և պաշտպանեն իրենց մարզիկների շահերը:

– Կարելի՞ է ասել, որ լեգեոներների սահմանափակման վերացումը կնպաստի Հայաստանի ազգային հավաքականի ուժեղացմանը:

– Անշուշտ, դա կնպաստի մեր հավաքականի ուժեղացմանը, սակայն սխալ կլինի ասել, թե մեր հույսը միայն սահմանափակման վերացումն է: Գլխավոր խնդիրն այն էր, որ շատերը պրոֆեսիոնալ կարիերայում արհեստական խնդիրների էին բախվում, չէին կարողանում ակումբներ գտնել այդ սահմանափակումների պատճառով: Այսօր ունենք նաև պատանի հայ բասկետբոլիստներ, որոնք չեն կարողանում Ռուսաստան տեղափոխվել այդ սահմանափակման պատճառով…

– Մեր երկրում քանի՞ բասկետբոլիստներ կան, որոնց խաղամակարդակը ներում է խաղալ Ռուսաստանում:

– Դա շատ բարդ հարց է, քանի որ Ռուսաստանը ունի բազմաթիվ լիգաներ… Ես կարող եմ ասել, որ 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն ունեցող 10 բասկետբոլիստ ակումբի խնդիր ուներ սահմանափակումների պատճառով: Նրանք հիմնականում Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների խաղացողներ էին: Այս տարվա ամռանը մենք 6 տարիքային հավաքական ենք ուղարկելու միջազգային ստուգատեսների, և այդ հավաքականներում շուրջ 16 թեկնածու կա Ռուսաստանից, այդ թվում՝ աղջիկներ…

– Ռուսական լիգաներում մինչ այս կայի՞ն բասկետբոլիստներ, ովքեր սահմանափակման պատճառով հրաժարվում էին խաղալ Հայաստանի հավաքականներում:

– Մեծամասնությունը համաձայնել էր, դրա համար էլ խնդիրների առաջ էին կանգնել: Կան մի քանի խաղացողներ, որոնք այս սահմանափակումների վերացումից հետո ևս կցանկանան միանալ հավաքականներին: Նրանց շարքում կառանձնացնեի Արտյոմ Յակովենկոյին, ով ազգությամբ հայ է: Յակովենկոն «Սախալին» ակումբի խաղացող է, նախկինում հաջողությամբ հանդես է եկել ՎՏԲ լիգայում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը մեծ ցանկություն ունի Արտյոմին տեսնել հավաքականում:

– Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան առաջինը հանդես եկավ մեր հայաստանցի բասկետբոլիստների՝  ԵԱՏՄ-ի երկրներում լեգեոներ չհամարվելու միջնորդությամբ: Կարո՞ղ ենք ասել, որ ՀԲՖ-ի շնորհիվ սայլը տեղից շարժվեց:

– Պաշտոնապես այդպես է: 2-3 տարի է՝ շատերն էին դժգոհում սահմանափակումներից, սակայն պաշտոնապես ոչ ոք չէր զբաղվում: Նախորդ տարի մեր ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը Մոսկվայում շուրջ 1 ամիս հանդիպումներ ունեցավ այս հարցի շուրջ: Ավելի ուշ բելառուսները ևս միացան նախաձեռնությանը: Կարևորը, որ խնդիրը լուծում ստացավ… Պետք է նշել նաև, որ սպորտի նախարարությունը հետևողական աշխատանք կատարեց այս հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում