Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանում գործունեություն ծավալող գործարար Ռուբեն Թաթուլյանին (Ռոբսոն): Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Primecrime.ru կայքի տեղեկություններով՝Թաթուլյանը ձերբակալվել է «օրենքով գողերի» թագադրման ժամանակ: Բացի Թաթուլյանից, բերման են ենթարկվել նաև«օրենքով գողեր» 58-ամյա Գայոզ Զվիադաձեն , որն առավել հայտնի է քրեական շրջանակում որպես Գիյա Քութաիսցի, 43-ամյա Գելա Կարդավան և 42-ամյա մոսկվացի Դմիտրի Զաբրոդինը: Տեղեկատվության համաձան՝ միջոցառումը ֆինանսավորել է հենց Թաթուլյանը, որը Չեխիա է ժամանել հայկական անձնագրով:
Ռուբեն Թաթոյանը հանդիսանում է «Վեսնա» SPA-հյուրանոցի համասեփականատերը և տնօրենների խորհրդի նախագահը: Նրան է պատկանում նաև «Նովի վեկ-մեդիա» ընկերությունը: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թաթուլյանը Ռուսաստանի հարավում վերահսկում է ողջ բիզնեսն ու իրավապահ համակարգը: