Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Վարչապետին ներկայացվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների զարգացման ծրագրեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարին ներկայացվել են ձեռնարկատիրական և սոցիալական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են թեթև արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների, գինեգործության զարգացմանը, գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերի իրականացմանը, այգեգործական տնտեսությունների հիմնմանը, գետնախնձորից ինուլինի արտադրության ընդլայնմանը, զբոսաշրջության խթանմանը, ինչպես նաև համայնքային ենթակ առուցվածքների զարգացմանը: Անդրադարձ է կատարվել համայնքների սեփական եկամուտների ավելացման ծրագրերին և այդ ուղղությամբ նախատեսված քայլերին:

Ի թիվս մի շարք ծրագրերի, Բերդ համայնքի ղեկավարը ներկայացրել է կարի արտադրությանընդլայնման ծրագիրը, որով նախատեսվում է ընթացիկ տարվա ընթացքում ստեղծել 200 նոր աշխատատեղ, առաջիկա երեք տարվա ընթացքում՝ 650 աշխատատեղ: Նշվել է, որ տեքստիլի արտադրության ծրագրով մինչ այժմ Տավուշի մարզում իրականացվել է 6,5 մլն դոլարի ներդրում, իսկ Բերդում ծրագրի ընդլայնման նպատակով նախատեսվում է ներդնել ևս 2 մլն դոլար: Վարչապետ Կարապետյանը կարևորել է նման ներդրումային ծրագրի իրականացումը ևպատաս խանատուներին հանձնարարել՝ քննարկել վարկային միջոցների տրամադրման պայմանների հարցը:

Չինարի համայնքի ղեկավարը ներկայացնելով ծրագրերը՝ նշել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով նախատեսվում է համայնքում նոսրացված այգիների վերականգնում, նոր այգիների հիմնում, որը բնակիչներին կապահովի անհրաժեշտ եկամտով: Բացի այդ, ըստ համայնքապետի, հստակ աշխատանքներ են տարվում խաղողագործության, ծխախոտի արտադրության զարգացման ուղղությամբ: Նախատեսվում է առաջիկայում Չինարիում հիմնել նաև 500 քմ սածիլային տնտեսություն, իրականացնել բազմաբերք ելակի արտադրություն, հիմնել գինեգործության երկու արտադրամաս: Համայնքապետն ասել է, որ առկա է գյուղ տեխնիկայի խնդիր և ավելացրել, որ դրա լուծմամբ հնարավոր կլինի մշակվող գյուղատնտեսական տարածքներն ավելացնել 100 հեկտարով: Կարեն Կարապետյանը հորդորել է այդ հարցի առնչությամբ աշխատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: «Լիզինգի ստարտային 20 տոկոս վճարը կառավարությունը կտրամադրի: Ամեն ինչով աջակցելու ենք: Իրականում մարդը կոնկրետ հասկանում է ինչ է պետք անել»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարել է միջազգային ծրագրերը հնարավորինս ընդգրկել համայնքային զարգացմանը միտված նախագծերում:

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարը ներկայացնելով տարբեր ոլորտներին առնչվող մի քանի նախագծեր, մասնավորապես, անդրադարձել է կաշվի իրերի արտադրություն հիմնելու ծրագրին: Նշվել է, որ մասնավոր ներդրողը համագործակցում է իտալացի գործընկերների հետ և մտադիր է արտադրանքի մի մասն արտահանել, ստեղծել նոր աշխատատեղեր: Ծրագրի իրականացման նպատակով ակնկալվում է ներգրավել 200 մլն դրամի վարկային միջոց: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ուսումնասիրել վարկավորման հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ:

Սոլակ համայնքի ղեկավարի ներկայացրած ծրագրերի շարքում էլ քննարկվել է տրակտորային պարկի զարգացման ծրագիրը, որի իրականացման նպատակով անհրաժեշտ է ներգրավել 60 մլն դրամի վարկային ռեսուրս: Համայնքապետը վստահություն է հայտնել, որ ծրագրի իրականացումը և փոքր հողատարածքների խոշորացումը կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, մշակվող տարածքների ավելացմանը: Կարեն Կարապետյանը հորդորել է այս ծրագրի ուղղությամբ ևս աշխատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում