Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ընդդիմությունից երեսպաշտություն մեկ քայլը

«Ելք» դաշինքն ընդունել է Երևանի ավագանու ընտրության արդյունքը, ինչպես խորհրդարանի ընտրության դեպքում՝ այս անգամ էլ հայտարարելով, որ պահել է իրեն տրված քվեները: Դաշինքը Երևանի ավագանու ընտրությունից հետո հայտնվում է երկակի վիճակում՝ հաշվի առնելով այն, որ քարոզարշավի վերջին օրը մի շարք ապացույցներ ներկայացրեց ապօրինությունների վերաբերյալ, որ հայտնաբերել էր ՀՀԿ աղբամանից:

Ընտրությունն ամենևին լոկ քվեարկությունը չէ, այլ նախընտրական գործընթացն ու ընտրողների հետ աշխատանքի ընթացքը, ձայն հավաքելու ընթացքը: Հետևաբար ընտրության արդյունքը կամ ընդունելի և օրինական է ամբողջականության մեջ, կամ այն անօրինական է ամբողջականությամբ: Արդյունքը քվեարկության և նախորդող ժամանակահատվածի կամ տեղամասի և տեղամասից դուրս հատվածների բաժանելը հազիվ թե հանգեցնի ընտրական գործընթացի օրինականության խնդրի լուծման, ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության աճի: Դրա վկայությունն է նաև այն, որ դաշինքը Երևանի ընտրությանը ստացել է նույնքան ձայն, որքան խորհրդարանի ընտրությանը՝ Երևանում:

Դաշինքի առաջնորդները հայտարարում են, թե ստացել են հազար ձայն ավելի: Դա ինքնին չնչին ցուցանիշ է հենց դաշինքի ստացած ձայների համեմատ և առավել փոքրանում է այն պարագայում, երբ ի տարբերություն խորհրդարանի ընտրության՝ Երևանի ընտրությանը չի մասնակցել ընդդիմադիր դիրքավորում ունեցող մի քանի այլ ուժ, որոնք անկասկած, այսպես ասած, ցրում էին ընդդիմադիր ընտրազանգվածը: Այդ չմասնակցության պարագայում «Ելք»-ի ձայները պետք է ունենային շատ ավելի շոշափելի աճ, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Մեկուկես ամիսը դրա համար գուցե բավարար չէր, գուցե պետք է աշխատանքի ավելի մեծ ժամանակահատված:

Սակայն խնդիրը տվյալ դեպքում այն է, որ խորհրդարանի ընտրության «Ելք»-ի արդյունքը ներկայացվում էր իբրև ֆենոմենալ արդյունք, որը հույս է ներշնչել հասարակությանը, վստահություն է հաղորդել հասարակությանը, որ ձայները պահվում են և այլն:

Փաստացի ստացվում է, որ հուսառատության մասին պատկերացումներն այդքան էլ այդպես չեն, և «Ելք»-ի ընտրողները չեն ավելացել: Դա հենց վկայում է, որ հեռանկար չունի ընտրական գործընթացը բաժանել քվեարկության և դրան նախորդող շրջանի, այսպես ասած՝ ընդունել քվեարկությունը և աղմկել ու կեղծիքների մասին հայտարարել տեղամասից դուրս շրջանի մասով: Որովհետև որքան էլ քաղաքական ուժը բաժանի տեղամասն ու դրանից դուրսը, քվեարկությունն ու ձայների հավաքագրման, ստացման, ձևավորման գործընթացը, հանրությունն ինքն ամբողջությամբ այդ ամենի մեջ է և այդ ամենը դիտարկում ու գնահատում է ամբողջականության մեջ: Հետևաբար, հանրային վստահություն հնարավոր է ամբողջականություն ներառող քաղաքական առաջարկների, նախաձեռնությունների և հայեցակարգերի մասով: Հակառակ դեպքում ընդդիմությունից երեսպաշտություն մեկ քայլ է:

Հայաստանում շատ քաղաքական ընդդիմություններ են տարբեր տարիների արել այդ քայլը՝ արագ կամ դանդաղ: Ներկայումս այդ ռիսկի առաջ կանգնած է «Ելք»-ը: Ընդ որում, իրավացի են դաշինքի առաջնորդները, երբ խորհուրդ են տալիս չհայտնվել ապոկալիպտիկ տրամադրությունների մեջ: Ելք, իհարկե, միշտ կա, և հենց դրա համար է նաև քաղաքականությունը, որպեսզի որևէ անհաջողությունից հետո, որևէ ձախողումից կամ պարտությունից հետո ոչ թե համակի ընկճախտը, այլ հակառակը՝ հաջորդի դասեր քաղելու և հետևություն անելու գործընթացը՝ իրավիճակը փոխելու, շտկելու համար:

Ամբողջ հարցը հենց այն է, թե ինչ հետևություն ու եզրահանգում կլինի «Ելք»-ում, կկարողանա՞ դաշինքը խուսափել ընդդիմությունից երեսպաշտություն այդ մեկ քայլից:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում