Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Երևանի ընտրություններին 41% մասնակցությունը ծիծաղելի է. սա բոլորի պարտությունն էր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Պարոն Համբարյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները: Ըստ էության՝ դրանք գրեթե համընկան նախօրեին ներկայացված սոցիոլոգիական հարցումների արդյունքների հետ:

– Ինչ վերաբերում է հարցումներին, ես միշտ կասկածի տակ եմ առել հարցումների արդյունքները, որովհետև Հայաստանի նման երկրում հարցումների ճշգրտությունը շատ խաբուսիկ է, և այդ հարցումների արդյունքներն անձամբ ինձ հիասթափեցնում են, որովհետև գրեթե լիովին կետ  առ կետ կրկնում են ապագա ընտրությունների արդյունքները, այսինքն՝ կանխորոշված թվերը տալիս են համապատասխան սոցիոլոգիական կենտրոններին, և նրանք այդ թվերը հրապարակում են: Եթե Ահարոն Ադիբեկյանի նման իշխանությունների կամակատարն էր նախկինում այդ խայտառակ հարցումների արդյունքները հրապարակում, ապա հիմա, ցավոք, այդ կեղծիքների մեջ ներգրավված է նաև «Գելլափ»-ի նման խոշոր կազմակերպությունը: Արդեն երկրորդ տարին է՝ իշխանությունները հասարակությանը «Գելլափի» միջոցով են համոզում, որ հարցումների արդյունքներն այդպիսին են. երևի իշխանությունները հասկացան, որ Ահարոն Ադիբեկյանը արդեն ինքնափչացման գործընթացը ավարտել է, և նրան ոչ ոք չի հավատում, և հիմա փորձում են «Գելլափի» միջոցով ժողովրդին բան հասկացնել: Ինչ վերաբերում է Երևանի ընտրություններին, ապա պետք է նշեմ, որ սա պարտություն էր բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք մասնակցում էին այդ ընտրություններին: Նախ՝ պարտություն էր իշխանությունների համար, որովհետև ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ երևանցի ընտրողների մեծ մասը՝ 59,01 տոկոսը չի մասնակցել ընտրություններին, և ապագա քաղաքապետը չի կարող լինել երևանցիների մեծ մասի քաղաքապետը, այսինքն՝ ընտրություններին մասնակցածների թիվը ընդամենը 41 տոկոս է: Սա ծիծաղելի թիվ է՝ այն դեպքում, երբ ընդամենը մեկ ամիս առաջ 150 հազար ընտրող ավելի է մասնակցել ԱԺ ընտրություններին: Խնդիրը հետևյալն է, թե ինչն է պատճառը, որ մեկ ամսվա ընթացքում ընտրություններին չմասնակցեց 150 հազար ընտրող: Պատճառները տարբեր են: Այս մեկ ամսվա ընթացքում այդքան մարդ արտագաղթած չէր լինի կամ այդ օրը Երևանից բացակայած չէր լինի, կամ այդ 150 հազարը այն ընտրազանգվածն է, որը չի երկրպագում այս երեք քաղաքական ուժերից ոչ մեկին, կամ ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, որի վերաբերյալ բավականին ապացույցներ կան, օլիգարխիկ խավը մեծ քանակությամբ մարզի բնակիչներ էր բերում-գրանցում Երևանում, նույնն էլ արել են Երևանի օլիգարխները, որոնք մարզերում էին առաջադրված, օրինակ՝ Շիրակի մարզում մեծ քանակությամբ կեղծ ընտրողներ են գրանցվել, որպեսզի ընտրեն համապատասխան անձերին: Այնպես որ, այստեղ խնդիրն այն է, թե ինչ եղան այս մեկ ամսվա ընթացքում այդ 150 հազար ընտրողները, և սա բավական խնդրահարույց հարց է իշխանությունների համար, որովհետև մեկ ամսվա մեջ 150 հազար ձայն չէր կարող ի չիք դառնալ: Եվ էլի եմ նշում՝ սա կբերի նրան, որ ապագա քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի կարող համարվել երևանցիների մեծ մասի քաղաքապետը, որովհետև երևանցիների մասնակցությունը ընտրություններին արդեն ցույց է տալիս, որ ընտրողների մեծ մասը կամ անտեսեցին, կամ, ինչպես նշեցի, բացահայտումներ տեղի ունեցան, թե ԱԺ ընտրություններն ինչպես են ընթացել:

Փաստորեն այս «անցնցում» ընտրությունները, չհաշված մի քանի դեպքերը, տպավորություն ստեղծեցին, որ ընդհանրապես խաղը մեկ դաշտո՞ւմ է տեղի ունենում:

– Այստեղ խնդիրը հետևյալն է. իշխանություններն այս 9 տարիների ընթացքում հասան նրան, որ ընդդիմությունը գրեթե մարգինալացված է: Ավելացնեմ, որ ընտրողների մեծ թվով չմասնակցելը կարող է նաև պայմանավորված լինել նրանով, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո մեծ թվով ընտրողներ հիասթափվեցին ընտրություններից և հասկացան, որ իրենց ձայնը բացարձակապես նշանակություն չունի, և իշխանությունները ամեն գնով հասնում են նրան, ինչին ցանկանում են:

Ինչ վերաբերում է մեկ դաշտի խաղին, իշխանությունները բավական լավ հաշվարկված գնացին ընտրության, բավական լավ կազմակերպել էին ամբողջ ընտրական գործընթացը իրենց ցանկալի արդյունքին հասնելու համար: Այնպես որ, ես կարծում եմ՝ այստեղ իշխանությունները խնդիրը չունեն, այսինքն՝ իրենք հասան նրան, ինչին ուզում էին: Բայց այս հաղթանակը, իմ կարծիքով, շատ «կաղ» հաղթանակ է իշխանությունների համար, իմ կարծիքով՝ իրենք չէին սպասում, որ 50 տոկոսից ավելի ընտրող չպետք է մասնակցեր, իրենք մտածում էին, որ 50 տոկոսից ավելի ընտրող կմասնակցի, և իրենք ավելի ուժեղ դիրքերից հանդես եկող քաղաքապետ կունենան:

– Տեսակետ է հնչում, որ Երևանի ընտրությունն ուներ արդեն 2022-ի ընտրափուլի հաշվարկ, որ Սերժ Սարգսյանը նոր սխեմա է փորձարկում: Համամի՞տ եք:

– Նախ՝ ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը այդպիսի լայն լիազորություններ ունի մինչև 2022թ.: 2018 թ.-ի ապրիլին Սերժ Սարգսյանը վայր կդնի իր լիազորությունները, և արդեն թե ինչ տեղի կունենա դրանից հետո, մեծ հարց է: Որպես պատմաբան, բավական շատ ուսումնասիրելով տարբեր երկրների պատմությունը, կարող եմ նշել, որ ոչ մի ղեկավար ցնծությամբ չի ընդունում նախկինի փորձերը, մոխրագույն կարդինալի դեր ստանձնելը պետության մեջ: Այստեղ խնդիրն այն է, թե նոր վարչապետը, որ պետք է լինի պետության ղեկավարը, ինչպես կվերաբերվի Ս. Սարգսյանի փորձերին՝ իշխանության մեջ բավական մեծ լծակներ ունենալուն և, այսպես ասած, մեծ լծակներ ունենալու նկրտումներին: Ես, իհարկե, հասկանում եմ. այստեղ՝ Հայաստանում, ուզում է երկրորդ Պուտին խաղալ, ինչպես Պուտինը Մեդվեդևին նշանակում էր նախագահ, հետո հետ էր տանում վարչապետ, բայց խնդիրը հետևյալն է. Ռուսաստանը հզոր և մեծ երկիր է՝ ի տարբերություն բավական մեծ խնդիրներ ունեցող և բավական աղքատ ՀՀ-ի: Եվ եթե իշխանության հասնելու նկրտումները բերելու են նրան, որ Հայաստանը դատարկվելու է, դա ևս խնդիրներ է ստեղծելու իշխանությունների համար: Պուտինը, ի տարբերություն Ս. Սարգսյանի, չի դատարկում Ռուսաստանը, ընդհակառակը՝ դատարկվող Հայաստանից հեռացող մարդկանց մեծ մասին ընդունում է Ռուսաստանում: Ես ընդամենը Պուտինի և Ս. Սարգսյանի տարբերության մեկ օրինակը բերեցի: Այստեղ խնդիրը հետևյալն է, թե մենք մինչև 2022թ. վերջը ինչ պատկեր կունենանք մեր քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Ես, իհարկե, հասկանում եմ ՀՀԿ-ի հեռուն գնացող մտքերը՝ ՀՅԴ-ի հետ պայմանագրի ստորագրումը մինչև 2022թ. և ընտրություններին «փայլուն» արդյունքներ ցույց տալը, բայց և՛ իշխանությունները, և՛ հասարակությունը շատ լավ հասկանում են, թե այդ ընտրություններն ինչ կարգով են ընթանում և ինչպես են հասնում այդ արդյունքներին: Այնպես որ, ՀՀԿ-ն հաջողությունների է հասել, բայց այստեղ խնդիրն այն է, թե այդ հաջողությունները ինչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի  համար: Եթե  այդ արդյունքների պատճառով պետք է կրկնակի մեծանան արտագաղթի տեմպերը, և հասարակությունն էլ ավելի ծանր սոցիալ-տնտեսական վիճակի մեջ հայտնվի, ապա դա կլինի ոչ թե ՀՀԿ-ի հաղթանակը, այլ ամբողջ Հայաստանի պարտությունը: Այնպես որ, ավելի լավ կլինի, որ վերջապես իշխանությունները հասկանան, թե ուր են տանում մեր երկիրը, և ինչ հետևանքներ կարող են ունենալ իրենց հաղթանակներն այս երկրի համար: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, «Ելք»-ի և «Երկիր ծիրանիի» դիրքերին, ապա պետք է նշեմ, որ ակտիվ գործունեության դեպքում դրանք կարող են բավականին մեծ խնդիր ստեղծել Տարոն Մարգարյանի համար, որովհետև կունենան բավական մեծ լիազորություններ թեկուզ ֆինանսական հոսքերը վերահսկելու առումով: Իմ կարծիքով՝ հզոր, թեկուզև ոչ շատ մեծ, միասին 30 տոկոսից մի փոքր ավելի ձայներ հավաքած «Ելք»-ը և «Երկիր ծիրանին» կարող են բավական վերահսկելի դարձնել Տարոն Մարգարյանի գործունեությունը:

– Պարոն Համբարյան, երեկ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց ազգային դիմադրության շարժում ձևավորելու մասին՝ իշխանությանը տապալելու համար: Որքանո՞վ կարող է դա կենսունակ լինել: Հնարավո՞ր է, արդյոք, այդպես հասնել իշխանության տապալման: Նա նաև նշեց, որ իշխանության կյանքը վերածվելու է դժոխքի, Տարոն Մարգարյանը մի օր հանգիստ չի ունենալու:

– Տեսեք, Տարոն Մարգարյանի գործունեությունը վերահսկելու վերաբերյալ արդեն Զարուհի Փոստանջյանը նման հայտարարություն է արել, դա ողջունելի է. ես նկատի չունեմ «հանգիստ չի ապրելու» պահը, այլ այն, որ իրենք վերահսկելի են դարձնելու Տարոն Մարգարյանի գործունեությունը քաղաքապետի պաշտոնում: Ինչ վերաբերում է ազգային դիմադրության շարժմանը, ապա պետք է նշեմ, որ ինչպես բոլոր հետխորհրդային և արևելաեվրոպական երկրների, որտեղ տեղի ունեցան հեղափոխություններ և այդ հեղափոխությունների միջոցով փոխվեցին իշխանությունները, այդպես էլ Հայաստանի պարագայում ազգային դիմադրության շարժումը պետք է ունենա շատ մեծ ֆինանսական հնարավորություններ և ռեսուրսներ, որպեսզի այդ ամենը կազմակերպվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում