Եթե Իրանի ընտրություններում հաղթեն կոշտ գծի կողմնակիցները, երկրի դեմ կրկին պատժամիջոցներ կսահմանվեն: Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Ռոհանիի խոսքով՝ ընտրություններում պահպանողականների հաղթանակի դեպքում Արևմուտքը կրկին պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանում կայանալու են 12-րդ նախագահական ընտրությունները: Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Իրանի նախկին նախագահ Մուհամմադ Խաթամին կաջակցի երկրի գործող նախագահ Հասան Ռոհանիի թեկնածությունը: