Friday, 19 04 2024
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին

Վլադիմիր Գասպարյանի ֆենոմենը, կամ ո՞ւմ է խանգարում նա

Սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանի իշխանության ամենաառանցքային ֆիգուրներից մեկն է, գուցե ամենախորհրդանշականն ու նշանայինը: Ընդ որում, Գասպարյանի, այսպես ասած, ֆունկցիոնալությունը բնավ չի սահմանափակվում ոստիկանությամբ և հարակից այն գործառույթներով, որ ունի այս ծառայությունը:

2012թ.-ից սկսած՝ նա, ըստ էության, համապետական և Երևանի բոլոր ընտրություններում կարևոր դերակատար է՝ ոչ թե այս կամ այն խմբի շահերը սպասարկելու, այլ դրանց անցնցում բնույթը կազմակերպելու, Սերժ Սարգսյանի ձևակերպած քաղաքական օրակարգը ռեալիզացնելու իմաստով: Օրինակ՝ դժվար է կանխատեսել, թե ինչով կվերջանար 2013թ.-ի հետընտրական ճգնաժամը, եթե չլինեին Գասպարարյանի ճկունությունն ու օպերատիվությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի «տամարը» գտնելու և նրան փոխզիջումների հակելու տաղանդը:

Նույնը վերաբերում է նաև 2014, 2015թթ.-ին ծավալված «Դեմ եմ», «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարժումների ժամանակ ոստիկանապետի դերակատարությանը: Այն նույն ժամանակ, երբ ցուցարարները, բառիս ամենակոպիտ և ուղիղ դրսևորմամբ, փողոցից վռնդում էին այնտեղ հայտնված իշխանության գործիչներին, Վլադիմիր Գասպարյանը միակն էր, որ կարողանում էր «լեզու գտնել» շարժումները համակարգողների հետ: Մի խոսքով՝ Գասպարյանն այնտեղ էր, որտեղ պետք էր «կրակ մարել», կամ այնտեղ էր, որտեղ պոտենցիալ վտանգ կարող էր հասունանալ Սերժ Սարգսյանի իշխանության համար:

Սակայն հատկապես երկու իրադարձություն նշանակալից դարձրին ոստիկանապետի համակարգային «քաշը»: Մեկը 2014-15թթ.-ի նրա հակադրությունն էր այն օրերի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Մատների վրա կարելի է հաշվել դեպքերը, երբ իշխանության քաղաքական և ուժային սեգմենտների պայքարում կայունության, զարգացման գաղափարի կրողը լինում է ուսադիր կրողը: Սովորաբար ուժայինները, ովքեր ունենում են ապարատային, քաղաքական ամբիցիաներ, պետական հեղաշրջման պոտենցիալ կրողներ են համարվում: Այդպես է աշխարհում, Հայաստանում: Բայց այս դեպքում Վլադիմիր Գասպարյանի հակադրությունն Աբրահամյանի հետ ու ոստիկանապետի ներհամակարգային հաղթանակը կանխեցին Հայաստանում իրական թվացող քրեաօլիգարխիկ հեղաշրջումը:

Մյուս նշանային իրադարձությունը տեղի ունեցավ անցյալ հուլիսին, երբ «Սասնա ծռերը» գրավեց ՊՊԾ գունդը: Թվում էր՝ Գասպարյանի երեք ենթակաների սպանությունը, նաև ոստիկանության՝ հաճախ հատու գործողությունները «Ծռերին» աջակցող ցուցարարների դեմ սասանելու են Գասպարյանի հեղինակությունը, սակայն հենց միայն այն հանգամանքը, որ ահաբեկչական գործողության թիրախ էր ընտրվել ՊՊԾ գունդը, խոսում է իշխանության համակարգում ոստիկանապետի ունեցած մեծ կշռի մասին:

Վլադիմիր Գասպարյանի հետ կապված մի հանգամանք էլ կա, որի մասին չափազանց քիչ է խոսվում, որովհետև դա բացարձակապես չի տեղավորվում Սերժ Սսրգսյանի PR-ն իրականացնողների ծրագրերում: Դա Վազգեն Սարգսյանի ու նրա հոգևոր կապն է, պետության արժևորման նրանց միասնական ընկալումը: Գասպարյանն իշխանության մեջ հաջողում է, որովհետև Վազգենի պետության, ըստ էության, վերջին թելն է: Մի հանգամանք, որն իր քաղաքական, բայց ավելի շատ բարոյական նշանակությամբ ավելին է, քան ցանկացած համակարգ կամ ապարատային խաղ:

Այս ֆոնին մի փոքր տարօրինակ էր, որ Երևանի ընտրությունների վերջին փուլում աղմուկ բարձրացավ ոստիկանության, Գասպարյանի անվան շուրջ: Նիկոլ Փաշինյանը նրան մեղադրեց Տարոն Մարգարյանի օգտին արվող ընտրակեղծարարության մեջ, ընդ որում՝ տարօրինակ էր, որ այդ ամենն արվեց ինչ-որ աղբարկղից գտնված փաստաթղթերի միջոցով: Էլ չեմ խոսում Զարուհի Փոստանջյանի մասին, ում համար ոստիկանապետը դարձել է հիմնական թիրախ: Արդյո՞ք նոր ընդդիմության լիդերության հայտ ներկայացնողները գիտակցում են, որ հենց Վլադիմիր Գասպարյանն է համակարգի առանցքը, և իրենց քաղաքական կշիռը փորձում են մեծացնել՝ նրան թիրախավորելով, թե՞ ինչ-որ մեկը, համակարգային խաղացող ինչ-որ մեկը շահագրգռված է եղել, որ աղբամանում «կոմպրոմատներ» հայտնվեն ոստիկանապետի դեմ:

Համենայնդեպս, այս աղմուկը Վլադիմիր Գասպարյանին պետք չէ, մանավանդ՝ նա մտադիր է տեղափոխվել բանակ, մեկ տարի հետո գլխավորել ՊՆ-ն: Գասպարյանին թիրախավորելը ձեռնտու չէ նաև Սերժ Սարգսյանին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հենց գործող ոստիկանապետն է չեզոքացնում բոլոր այն խոչընդոտները, որոնք կանգնած են նրա իշխանության վերարտադրության ճանապսրհին: Վլադիմիր Գասպարյանը պետք է գրեթե բոլորին, բայց նաև նույն այդ մարդկանց խանգարում է: Շատերը նրան կուզենան տեսնել դաշնակցի դերում, բայց գոնե ձգտում են թուլացնել նրան` ներիշխանական բալանսը փոխելու, Սերժ Սարգսյանի դիրքերին հարվածելու համար:

Եթե լուրջ են Կարեն Կարապետյանի իշխանական հավակնությունները, Վլադիմիր Գասպարյանը կարող է նրան խանգարել, մանավանդ, «աղբահանության» հարցում նրանք ընդհանուր հայտարարի չեն գալիս: Եթե Ռոբետ Քոչարյանը կամ Հովիկ Աբրահամյանը դեռ մտածում են ռևանշի մասին, ապա Գասպարյանն է նրանց հիմնական թիրախը: Էլ չեմ խոսում ՀՀԿ-ի քրեաօլիգարխիկ սեգմենտի մասին, որի հետ Գասպարյանի տարաձայնությունները, կարելի է ասել, աշխարհայացքային են:

Սակայն ով էլ լինի նոր «դավադրության» հեղինակը՝ վերջինիս հաջողելու շանսերն այս պահին զրոյական են: Առնվազն այն պստճառով, որ Գասպարյանի «առաքելությունն» առայժմ չի ավարտվել՝ գոնե այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի կողմնորոշվել սեփական ու նաև Հայաստանի համակարգի քաղաքական հեռանկարի մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում