Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոյի փրկիչներն ու Մխիթարյանը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում 2:1 հաշվով զիջեց «Տոտենհեմին»՝ գործնականում զրկվելով նաև լավագույն հնգյակում տեղ զբաղեցնելու հնարավորությունից: Սկզբունքային այս մրցավեճում Մոուրինյոն հանգստանալու հնարավորություն էր տվել հիմնական կազմի խաղացողներ Վալենսիային, Բլինդին, Դարմիանին, Էրերային, Ֆելաինիին, Ռեշֆորդին և Մխիթարյանին: Երբ հաշիվը դարձավ 2:0 հօգուտ «Տոտենհեմի», Մոուրինյոն, այնուամենայնիվ, ստիպված եղավ ասպարեզ դուրս բերել Էրերային, Մխիթարյանին և Ռեշֆորդին: Այս ֆուտբոլիստները զգալիորեն ուժեղացրին «Յունայթեդի» խաղը, և 71-րդ րոպեին Ռունին կրճատեց հաշիվը: Կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբան այս հանդիպմանը հայտավորված չէր հոր մահվան պատճառով:

«Երկրորդ գնդակն ընդունելուց հետո սկսեցինք ավելի լավ խաղալ և կարող էինք նույնիսկ խուսափել պարտությունից: Մեր ֆուտբոլիստների անհատական գործողություններից գոհ եմ, բաց թողեցինք գոլեր, որոնք այնքան էլ տրամաբանական չէին: Մեր թիմի երկրպագուներն այնպիսի տպավորություն ունեն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կենտրոնացել է Եվրոպայի լիգայում հաղթելու վրա, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգային մատների արանքով է նայում: Հայտարարում եմ, որ դա այդպես չէ: Պարզապես մենք չենք կարող 15 ֆուտբոլիստներով պայքարել երկու կարևոր մրցաշարերում և հասնել բարձր արդյունքի: Վնասվածք ստացած ֆուտբոլիստները չափազանց շատ են, այդ պատճառով Պրեմիեր լիգայի վերջին խաղերում մենք փորձնական կազմ ենք ընտրում: Ինչ վերաբերում է հաջորդ մրցաշրջանին, ապա չեմ ցանկանում մտածել այդ մասին: Ցանկանում եմ մտածել միայն Եվրոպայի լիգայի եզրափակչի մասին»,- հայտարարել է Մոուրինյոն «Տոտենհեմի» հետ հանդիպումից հետո:

Եվրոպա լիգայի եզրափակչում չհաղթելը կնշանակի 2016/2017թթ. մրցաշրջանի տապալում: Պրեմիեր լիգայում 6-րդ հորիզոնականը զբաղեցնելը «Մանչեսթեր Յունայթեդի» պես թիմի համար չափազանց ցածր արդյունք է և երկրպագուների շրջանում դժգոհության ալիք կբարձրացնի: Մրցաշրջանի մեկնարկից առաջ հսկայական գումարներ ծախսելով՝ «Յունայթեդը» ձեռք բերեց մասնավորապես Պոգբային և Մխիթարյանին, իսկ Իբրահիմովիչը անգլիական ակումբում հայտնվեց ՊՍԺ-ի հետ պայմանագիրը խզելուց հետո:

Տրամադրության տակ ունենալով հիանալի կազմ՝ Մոուրինյոն հույս էր հայտնել, որ թիմը տեղ կզբաղեցնի Պրեմիեր լիգայի լավագույն եռյակում: Բացի ցածր արդյունքից, «Յունայթեդը», բացառությամբ մի քանի հանդիպումների, ընդհանուր առմամբ ցույց տվեց միապաղաղ և թույլ խաղ: Այսօր թիմի բոլոր խաղային օղակներում կան լուրջ խնդիրներ:

Շատերը վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանի՝ գոլ չխփելը կապում են նրա խաղի անկման հետ, բայց դա այդպես չէ: Մեկ ամսից ավելի է՝ Մոուրինյոն Մխիթարյանին հրահանգում է գործել և որպես եզրափային պաշտպան, և կիսապաշտպան, և հարձակվող: Հայ ֆուտբոլիստը թիմում միակն է, ով կատարում է տիտանական աշխատանք: Հանդիպման վերջին 15-20 րոպեներին Մխիթարյանի փոխարինումն էլ պայմանավորված է հոգնածությամբ, քանզի ֆուտբոլիստը չի կարող 90 րոպե պայքար մղել խաղային երեք ամպլուաներում:

Հիշենք, երբ 2016 թվականի վերջնամասում Մխիթարյանն ուղղակի փայլում էր, նա խաղում էր որպես նոմինալ՝ հարձակողական ոճի կիսապաշտպան: Նրա գործողությունները միտված էին դեպի մրցակցի դարպասը, ինչի արդյունքում էլ արձանագրվեցին բազմաթիվ գոլեր: Եթե «Յունայթեդի» պաշտպանությունը շարքից դուրս չգար, ապա մեր ֆուտբոլիստի խփած գոլերի քանակը շատ ավելի մեծ կլիներ: Այն ֆուտբոլիստները, ովքեր մինչև Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը հանգստի հնարավորություն են ստացել, Ժոզե Մոուրինյոյի փրկիչներ են: Նրանց շնորհիվ պորտուգալացի մասնագետը պատրաստվում է տիրանալ վերոնշյալ մրցաշարի գավաթին և շարունակել աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդում»: Փրկիչների շարքից, սակայն, պետք է տարանջատել Մխիթարյանին: Վերջինս Մոուրինյոյի համար, կարելի է ասել, ամենակարևոր ֆիգուրն է դաշտում, ով կարող է օգուտ բերել խաղային գրեթե բոլոր օղակներում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչը կայանալու է մայիսի 24-ին Ստոկհոլմում: Մինչ այդ Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում մայիսի 17-ին հյուրընկալվելու է «Սաութհեմփթոնին», իսկ մայիսի 21-ին սեփական հարկի տակ կմրցի «Կրիստալ Քելասի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում