Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

ՀՀԿ-ն համակարգային փոփոխության խնդիր չի դրել իր առջև

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, ամփոփում ենք նոր կառավարության 7 ամիսների աշխատանքը, արդյո՞ք այն խնդիրները, որ դրել էր կառավարությունն իր առաջ, կարողացավ լուծել, թե՞ ոչ՝ հաշվի առնելով նաև այն, որ Կ. Կարապետյանը իր հայտարարություններում ասաց, որ ինքը «միլիցա» չէ, որ գնա օլիգարխներին բռնի: Կարո՞ղ ենք արձանագրել, որ առկա խնդիրները մնացել են և հիմնականում դեմոնստրատիվ լուծումներ են տրվել:

-Կ. Կարապետյանը երբևիցե մենաշնորհների դեմ չի պայքարել, քանի որ հայտարարում էր, որ Հայաստանում մենաշնորհներ չկան: Համակարգային փոփոխության կարիք կա, որպեսզի մեր կյանքում, տնտեսության մեջ փոփոխություններ լինեն, բայց համակարգային փոփոխության խնդիր այս կառավարությունն իր առջև չի դրել, ինչ-որ իրավիճակային խնդիրների լուծման մասին է միշտ խոսվել: Մինչև հիմա ռազմավարություն չկա, սովորական ներկայացումներով են հիմնականում զբաղված: Խոսում են ներդրումների մասին, բայց այդտեղ էլ փոփոխություններ չկան, որևէ արտակարգ բան տեղի չի ունեցել… Կարեն Կարապետյանի հիմնական խնդիրը եղել է նոր դեմք հաղորդել իշխանությանը՝ ընտրություններից առաջ, ֆիզիկապես նոր դեմք են հաղորդել, բայց բովանդակությամբ ոչինչ չի փոխվել… Ներդրումները երբևիցե խնդրելով կամ ստիպողաբար, պարտադրաբար չեն գալիս, գուցե մտածել են, որ իրենց ընկերները Ռուսաստանից կգան, ներդրումներ կանեն, չի լինի:

-Ներդրողների ակումբ ձևավորվեց:

-Ինչ ուզում է ձևավորվի, տնտեսագիտություն գոյություն ունի. կապիտալը հոսում է այնտեղ, որտեղ հարմար պայմաններ կան: Կապիտալը հոսում է Վրաստան, չի գալիս Հայաստան, կարծում եմ՝ պատճառը հարկային դաշտն է: Մեզ մոտ ներդրումներ չեն գա, որովհետև հարկային դաշտը մեզ մոտ վատն է, քան, ասենք՝ Վրաստանում, մեզ մոտ վատ տնտեսություն չկա, կան մենաշնորհներ, չկա մրցակցություն, բացի դրանից, մեր տարածաշրջանը կոնֆլիկտային է և մենք խնդիրներ ունենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Մեզ մոտ չկա մի այնպիսի բնագավառ, որտեղ գերշահույթ են ստանում, ինչպես, օրինակ, Իրաքում նավթի, գազի բնագավառում շահույթ ստանալու ռիսկը մեծ է, բայց հնարավորություններն էլ են մեծ: Մեզ մոտ ռիսկերը մեծ են, շահույթ ստանալու հնարավորությունները՝ զրոյական: Եվ մի կարևոր հանգամանք՝ մեր երկրում հարց լուծողը ոչ թե համակարգային ինստիտուտներն են, այլ երկրի առաջին դեմքն է, թող չվիրավորվեն կառավարությունը, իշխանությունը, խորհրդարանը. իրենք գոյություն չունեն, երկրում կա մի մարդ՝ Սերժ Սարգսյան:

Յոթ ամիս անցել է, կարողանո՞ւմ են լուծել երկրում առկա երեք կարևոր խնդիրները՝ արտագաղթ, գործազրկություն, դեմոգրաֆիական խնդիր։ Ոչ մի խնդիր չեն կարողանում լուծել, որովհետև հիմնական խնդիրը ձևակերպված չէ:

-Դուք նշեցիք, որ այս խնդիրների լուծումը համակարգային փոփոխություններ է պահանջում, Հայաստանում ինչո՞ւ չի ստացվում համակարգային փոփոխության հասնել:

-Իշխող քաղաքական ուժը այդպիսի խնդիր իր առջև չի դրել, որովհետև համակարգային փոփոխության արդյունքում ինքն իշխող դիրք չի ունենա:

-Կա մեծ դժգոհություն:

-Դժգոհությունը համատարած է. դրա արտահայտություններից է նաև այն, որ այս տարի էլ 55 հազար մարդ ՀՀ-ն լքել են, և այս ընտրություններից հետո ավելի շատ մարդ է գնացել, քան ընտրություններին նախորդած ամիսներին: Դժգոհությունն այս ձևով է արտահայտվում, որովհետև իրականում մարդիկ ընտրական ինստիտուտի միջոցով իշխանություն փոխելու տարբերակը չեն տեսնում, իշխանությունը թույլ չի տլալիս, ընտրություններն էլ դրա արտահայտությունն էին. Սա երկարաժամկետ մտածված մի ծրագիր է, որն իրականացվում է 2003-ից սկսած, որի հիմնական նպատակն էր, որ այնպիսի համակարգ պետք է լինի մեզ մոտ, որ ընտրությունները երբևիցե ընտրություններ չլինեն, այլ ընտրություններով նշանակվեն, այսինքն՝ մարդկանց պետք է ընտրությունների իրավունքից զրկեն, դրա համար մարդկանց պետք է դարձնեն ընչաքաղց, ազատությունը սահմանափակել, ՓՄՁ-ները վերացնել, որին կարողացան հաջողությամբ հասնել: Այս ընտրություններին ժողովրդին մասսայական փող բաժանելը և ժողովրդի՝ դա ընդունելը դրա լավագույն ապացույցն է: Այսպիսի երկրներ կան, բայց դրանք երբևիցե չեն համարվել որպես պետություն հեռանկար ունեցող երկրներ:

-Իշխանությունը չունի այդ կամքը, և ընտրական մեխանիզմներով այլևս անհնար է փոփոխությունների հասնել, ո՞ր տարբերակն է մնում:

-Տարբերակն այն է, որ պետք է շարունակել այն, ինչ որ մենք ենք անում, այսինքն՝ պայքարել, ներկայացնել, որպես քաղաքական ուժ փորձել ուժեղանալ: Այս պետության տոտալիտարիզմը նրանում է երևում, որ ցանկացած ֆինանսական հոսք վերահսկվում է: Ազատ դեմոկրատական երկրներում բնակչության տարբեր խավեր, սկսած աղքատերից մինչև հարուստներ, ունեն տարբեր մոտեցումներ քաղաքական ուժերի նկատմամբ, և նրանց հնարավորություն է տրվում աջակցել որևէ քաղաքական ուժի, և դրա համար պատկերը լինում է բազմազան, բազմագույն. կան սոցիալիստներ, ազատականներ, աջեր, ձախեր, կենտրոնականներ, մեզ մոտ բոլորը վերացած են, ձևականորեն կա այդպիսի համակարգ, որ թույլատրվում է, բայց իրականում այդ համակարգին աշխատելու հնարավորություն չի տրվում: Խնդիրն այն է, որ մենք պետք է փորձենք այդ համակարգը, որ օրենքով թույլատրված է, բայց իրականություն չի դառնում, փորձենք իրականություն դարձնել, այսինքն՝ գտնել մարդկանց, ովքեր գաղափարակիրներ են, համախոհներ են և նրանց հետ փորձել այս ռեժիմի, տոտալիտար այս համակարգի դեմ պայքարել։ Ցավոք, դեռևս չի ստացվում, դա էլ պետք է խոստովանենք: Մենք թույլ դուրս եկանք, որովհետև չկարողացանք ժողովրդին, մասսաներին մեր հետևից տանել: Միշտ նախագահական ընտրությունները ՀՀ-ում լինում էին վճռորոշ, այդ հնարավորությունից զրկեցին: Վատը սա է: Բայց պետք չէ հիասթափվել, հուսալքվել: Ամենակարևոր խնդիրն այն է, որ մենք կորցնում ենք մարդկանց ֆիզիկական ներկայությունը Հայաստանում: Տնտեսությունը կարող է վերականգնվել, բայց երբ որ մարդ չկա… Դպրոցների աշակերտների թիվը երկու անգամ նվազել է, կրճատվում են ուսուցիչները, այն նույն ուսուցիչները, որոնք ցուցակագրում էին մարդկանց: Այս համակարգը մարդկանց դարձնում է իրեն սպասարկող, բայց տուժում են նրանք, նրանք են երկրից գնացողները, ամենավատ ապրողները: Այդ մարդիկ վաղը մյուս օրը, երբ որ պետությունը օգնության խիստ կարիք լինի, չեն օգնելու։ Իշխանության ամենամեծ սխալը դա է, որ մեր քաղաքացուն դարձնում է անպատասխանատու մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում