Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չի բացառել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը արցախյան հակամարտության կարգավորման շրջանակներում: Այս մասին հաղորդում է ադրբեջանցի արտգործնախարարն ասել է APA գործակալությանը տված հարցազրույցում:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցից հետո անհրաժեշտության դեպքում կկայանա նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
«Սկզբունքորեն դա հավանական է»,-ասել է Մամեդյարովը՝ մեկնաբանելով Նալբանդյանի խոսքերը:
«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումից հետո, որը կայացել է Մոսկվայում, ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ խաղաղություն հնարավոր է զորքերի դուրս բերման կամ տարածքների դիմաց: Վերջին 12 տարիներին բանակցությունների տրամաբանությունը հենց դա է»,-ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ դիվանագիտությունում գոյություն չունեն «բանակցություններ հանուն բանակցությունների»: