Ռուսաստանում ցանկանում են չեղարկել Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գրանցումը: Համապատասխան դիմումը ներկայացրել է ՌԴ արդարադատության նախարարությունը, այս հարցով դատական նիստը կկայանա մայիսի 15-ին:
Ադրբեջանցի պատգամավոր Էլման Նասիրովը Trend գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ այս քայլը ստվեր է գցում Ադրբեջանի և Ռուսաստանի դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերության վրա:
«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գրանցման չեղարկման հարցով Ռուսաստանի արդարադատության նախարարության հայցն առաջացրել է Ադրբեջանի հասարակության անհանգստությունը»,- ասել է նա։
Նասիրովը կատարվածի համար մեղադրել է «հայամետ ուժերին, որոնք ցանկանում են վնասել Բաքվի և Մոսկվայի հարաբերություններին»։
Պատգամավորը հույս է հավատնել, որ Ռուսաստանի կառավարությունը կմիջամտի այդ հարցում: