Ճապոնական ավտոհսկա Toyota-ն հայտնել է, որ աջակցում է ինժեներների խմբին, ովքեր զբաղվում են թռչող ավտոմեքենայի մշակմամբ։
Ընկերությունը համաձայնել է 40 մլն իեն (352.4 հազար դոլար) տրամադրել Cartivator ստարտափին։
Nikkei Asian Review-ի փոխանցմամբ՝ Toyota ընկերությունների խումբը տվել է սկզբունքային համաձայնություն աջակցելու Skydrive նախագծին, որի մասին ներկայում հայտնի է, որ այն կիրառում է անօդաչուների ստեղծման տեխոլոգիան և կունենա 3 անիվ։
30 մշակողները, ովքեր զբաղվում են նախատիպի ստեղծմամբ, հույս ունեն այն օդ բարձրացնել 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիադային։
Մեքենան կունենա 2,9 ×1,3 մ չափսեր, այն կլինի ամենափոքր թռչող մեքենան։ Այն կսլանա 100 կմ/ժամ արագությամբ՝ վեր բարձրանալով գետնից 10 մետր։