Էմանուել Մակրոնը պաշտոնապես ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պարտականությունները: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն:
Ֆրանսուա Օլանդից Մակրոնին իշխանության փոխանցման արարողությունն անցկացվել է Ելիսեյան պալատում կիրակի առավոտյան: Նախատեսված 25 րոպեից կրկնակի երկար տևած բանակցություններից հետո Օլանդը լքել է երկրի ղեկավարի նստավայրը:
Մակրոնը մասնակցել է հանդիսավոր միջոցառմանը: Երբ երկրի Սահմանադրական խորհրդի ղեկավար Լորան Ֆաբիուսը հրապարակել է մայիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները, Մակրոնը պաշտոնապես դարձել է Ֆրանսիայի նախագահ:
«Մայիսի 7-ին ֆրանսիացիներն արեցին իրենց ընտրությունը: Պատասխանատվությունը, որն ընկել է ինձ վրա, պատիվ է, և ես հասկանում եմ դրա կարևորությունը: Աշխարհը և Եվրոպան ավելի, քան երբևէ Ֆրանսիայի կարիքն ունեն»,- այս խոսքերով է սկսել Մակրոնն առաջին ելույթը նախագահի պաշտոնում: