Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 13-ին, ժամը 23:07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմաշ գյուղի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 RF 584 համարանիշի, «ԳԱԶել» մակնիշի 34 ST 149 համարանիշի (վարորդ՝ 39-ամյա Կ. Պ.) և «ՎԱԶ-2114» մակնիշի 35 DP 956 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացիներ Լ. Ս.-ն և Լ. Շ.-ն տեղում մահացել են, իսկ «ԳԱԶել» մակնիշի ուղևոր՝ 40-ամյա Հ. Ն.-ն տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները դիերն ավտոմեքենայից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: