Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Լավրովի հայտարարությունը ուղղված է Ռուսաստանի ռազմական ուժի ցուցադրությանը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ի երկրներում, այդ թվում նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները պատրաստ են Սիրիայի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին, ավելի շատ քարոզչական նպատակներ է հետապնդում: Ռուսաստանն ուզում է ցույց տալ, թե անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ անդամ-պետությունները ևս կարող են մասնակցել Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

– Ինչպե՞ս եք մեկնաբանում Լավրովի խոսքերը, թե ռուսական ռազմաբազաները Տաջիկստանում, Ղրղզսստանում և Հայաստանում պատրաստ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններին: Հայաստանը կարո՞ղ է իսկապես ներքաշվել սիրիական հակամարտությանը: Այս հայտարարությունը վտանգներ չի՞ պարունակում այն առումով, որ Հայաստանը կարող է թիրախավորվել ահաբեկչական խմբավորումների կողմից:

– Կարծում եմ, որ որևէ ուղղակի սպառնալիք չկա ահաբեկչական կառույցներից Հայաստանի Հանրապետությանը, և այդ հայտարարության նման վերլուծությունները կամ շահարկումները ավելի շատ հոգեբանական կամ քարոզչական բնույթ ունեն: Ուղղակի սպառնալիք չկա, և չեմ կարծում, որ ՀՀ տարածքում գործող ռուսական ռազմաբազայի գործարկումը հակաահաբեկչական պայքարի նպատակով կարող է հավելյալ թիրախավորում առաջացնել Հայաստանի նկատմամբ:

Այդուհանդերձ պետք է նշենք, որ Լավրովի հայտարարությունները, բնականաբար, ուղղված են առաջին հերթին սեփական երկրի հնարավորություններն ընդգծելուն: Գիտենք, որ այսօր երկու միջազգային կոալիցիա պայքարում է Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ: Դրանցից մեկը Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային ռազմական կոալիցիան է, որը միավորում է ավելի քան 60 երկրների: Մյուսը Ռուսաստանի գլխավորած դաշինքն է, որի մեջ մտնում են ավելի սակավ թվով մասնակիցներ: Այս առումով կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է նաև ընդգծել սեփական հնարավորությունները, Ռուսասատանի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների բազմակողմանի բնույթը: Հայտարարությունն արվել է առաջին հերթին այս համատեքստում: Համենայն դեպս այս պահին Ռուսաստանի՝ Սիրիայի տարածքում զբաղեցրած դիրքերը թույլ են տալիս այնտեղից, որոշակի պայմանավորվածությունների դեպքում՝ երբեմն նաև Իրանի տարածքից լուծել իր առջև դրված խնդիրները՝ կապված հակաահաբեկչական պայքարի հետ: Իսկ ռազմաբազաները, կարծում եմ, կարող են օգտագործվել մանևրելու կամ ընդամենը Ռուսաստանի ռազմական ուժը ցուցադրելու նպատակով:

– Այո, բայց չէ՞ որ դրանք Ռուսաստանի, ոչ թե Հայաստանի խնդիրներն են: Թերևս հարցը ոչ թե ռազմաբազան օգտագործելն է, այլ նման հայտարարություն անելը, որովհետև մինչ այդ էլ Հայաստանի ռազմաբազան կարող էր օգտագործվել, կարող էին թռիչքներ իրականացվել դեպի Սիրիա՝ թեկուզ հումանիտար նպատակներով: Ուրեմն քաղաքական ի՞նչ նպատակներ էր հետապնդում Լավրովն իր հայտարարությամբ:

Ամբողջ խնդիրը հենց դա է, որ այս ռազմաբազան մինչ այդ օգտագործվել է տարբեր նպատակներով և օգտագործվելու է նաև հետագայում    Ռուսաստանի շահերը Սիրիայում կամ մերձավորարևելյան այլ խնդիրներում սպասարկելու համար: Բացի այդ նշվում է Ռուսաստանի կողմից իրականացվող հակաահաբեկչական տարբեր գործողություններում ՀԱՊԿ-ի դերակատարության ակտիվացման մասին, այսինքն՝ Ռուսաստանի կողմից, այնուամենայնիվ, ինչ-որ գործընթաց իրականացվում է՝ առնվազն իր թիկունքն ընդլայնելու առումով: Կարծում եմ՝ հենց այդ գործողությունն է իրականացվում: Բացի այդ, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի գլխավորած կոալիցիաների միջև կա դերակատարների և մասնակիցների թվաքանակի շատ մեծ տարբերություն: Եվ կարծում եմ, որ Ռուսաստանը հատկապես վերջին շրջանում ցանկանում է ցույց տալ իր ունեցած արտաքին աջակցության որոշակի շրջանակ: Այս համատեքստում է, որ ռուսական կողմը ցանկանում է ցույց տալ, թե անհրաժեշտության դեպքում նաև ՀԱՊԿ անդամ-պետությունները կարող են միանալ այս գործողություններին: Այսպիսով, Ռուսաստանը քարոզչական խնդիր է լուծում նման հայտարարությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում