Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռևանշի խաղն առանց Մխիթարյանի՞

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի կենտրոնական խաղում վաղը «Տոտենհեմը» Լոնդոնում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Հաղթանակի դեպքում «Տոտենհեմը» առաջնության ավարտից երկու խաղ առաջ կնվաճի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնի կոչումը անհասանելի դառնալով «Մանչեսթեր Սիթիի» համար: 35 հանդիպումներից հետո լոնդոնյան ակումբն ունի 77, իսկ «Մանչեսթեր Սիթին» 69 միավոր: «Տոտենհեմը» գործնականում ապահովել է երկրորդ հորիզոնականը:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը «Տոտենհեմի» համար նաև սկզբունքային է և այս թիմի գլխավոր մարզիչը՝ Մաուրիսիո Պոչետինոն մեծ ցանկություն ունի արծաթե մեդալի հարցը վճռել հենց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ տնային մրցավեճում: 2016 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած առաջին շրջանի մրցավեճում «Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում առավելության էր հասել՝ 1:0 հաշվով: Ժոզե Մոուրինյոյի թիմին հաղթանակ էր պարգևել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ խփելով իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում:

Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Սելտայի» հետ պատասխան հանդիպումից հետո Մոուրինյոն հայտարարել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին երեք հանդիպումներին դրսևորվելու հնարավորություն կտա երիտասարդ ֆուտբոլիստներին:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Ստոկհոլմում «Մանչեսթեր Յունայթեդը» Ամստերդամի «Այաքսի» հետ կվիճարկի Եվրոպա լիգայի գավաթը: ««Այաքսի համար առաջնությունն ավարտվում է մայիսի 14-ին:

Ստացվում է, որ մեր մրցակիցը 12 օր կունենան եզրափակիչ հանդիպմանը նախապատրաստվելու համար, իսկ մենք դեռ երեք հանդիպում պետք է անցկացնենք Պրեմիեր լիգայում: Իրականում բավական բարդ իրավիճակում ենք հայտնվել: Մայիսի 21-ին խաղ ունենք «Քրիստալ Փելասի» հետ:

Հույս ունեմ, որ այդ հանդիպումը «Փելասի» համար մրցաշարային առումով նշանակություն չի ունենա: Պատրաստվում եմ բազմաթիվ փոփոխություններ կատարել: Առաջիկայում հանդես կգանք բոլորովին նոր կազմով խաղալու հնարավորություն տալով երիտասարդ ֆուտբոլիստներին: Էական չէ, թե ինչպես կավարտվի Պրեմիեր լիգայի վերջին տուրի հանդիպումը: Մրցաշրջանի կարևորագույն հանդիպումը կայանալու է Ստոկհոլմում: Հաղթանակը տիտղոսից բացի հնարավորություն կտա գալիք մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում»,- նշել է Մոուրինյոն:

Վերջինի խոսքերը վկայում են այն մասին, որ Անգլիայի Պրեմիեր լիգան արդեն իսկ ավարտված է պորտուգալացի մասնագետի համար: Վնասվածքներից խուսափելու համար Մոուրինյոն հատկապես «Տոտենհեմի» հետ մրցավեճում կարծում ենք հանգստանալու հնարավորություն կտա մի շարք առաջատարների այդ թվում նաև Մխիթարյանին ով «Սելտայի» հետ պատասխան հանդիպման լավագույն խաղացողներից մեկն էր: Թե ինչ կազմով «Մանչեսթեր Յունայթեդը» կսկսի «Տոտենհեմի» հետ հանդիպումը դժվար է ասել:

Գուշակություններից զերծ են մնում նաև բրիտանական պարբերեկանների վերլուծաբանները: «Տոտենհեմի» հետ հանդիպումից ընդամենը երեք օր հետո կրկին Պրեմիեր լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ մրցելու է «Սաութհեմփթոնի» հետ: Պրեմիեր լիգայում «Յունայթեդն» այս պահին 65 միավորով միայն 6-րդ հորիզոնականում է: 5-րդ տեղում գտնվող «Արսենալն» ունի 66, իսկ լավագույն քառյակը եզրափակող «Մանչեսթեր Սիթին» 69 միավոր: Երեկ «Վեսթ Բրոմվիչի» հետ արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթանակ տոնելով Լոնդոնի «Չելսին» ժամանակից շուտ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: 36 խաղում «Չելսին» վաստակել է 87 միավոր ինչը բավական բարձր արդյունք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում