Ընտրություններից առաջ վերջին դեբատներում Իրանի նախագահի թեկնածուները կենտրոնացել են երկրի տնտեսության վրա և մեղադրանքներ են փոխանակել ֆինանսական գործարքների անթափանց լինելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն:
Թեկնածուները նաև անդրադարձել են մաքսանենգության թեմային և խոստացել են միջոցներ կիրառել այն կանխելու համար:
Բացի այդ`Իրանի ներկա նախագահ Ռոհանին այաթոլլա Իբրահիմ Ռաիսիին, ում լրատվամիջոցները անվանում են Իրանի բարձրագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մերձավոր դաշնակից, կոչ է արել «չօգտագործել իր կրոնական դիրքը քաղաքական նպատակներով»:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին: Երկրի նախագահ կդառնա այն թեկնածուն, ով կհավաքի ձայների 50%-ից ավելին: